Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Շարլ Միշելը Բայդենի և Պուտինի արանքում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափի եռակողմ պայմանավորվածությունները, որ թե կխաղա աշխարհաքաղաքական խաղեր: «Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը», հայտարարել է Զախարովան: Հարց է առաջանում, Բրյուսելն ինչո՞ւ պետք է օգնի ՌԴ հովանու ներքո ընթացող ձևաչափի արդյունավետությանը: Եթե Զախարովան գործածի՝ «հուսով ենք չի խանգարի» տարբերակը, ապա այն կլինի առավել հասկանալի, բայց ինչո՞ւ պետք է Բրյուսելն օգնի Մոսկվային առաջ տանել իր ձևաչափը, որտե՞ղ է Բրյուսելի շահն ու հետաքրքրությունն այդ առումով, ի՞նչ է ստանալու դրա դիմաց Բրյուսելը: Զախարովայի հայտարարությունը առաջացնում է այդ հարցերը, որոնց պատասխանները իհարկե գտնվում են աշխարհաքաղաքական մեծ հարթության վրա, որտեղ այսօր իրավիճակը բավականին մշուշոտ է:

Այդուհանդերձ, Բրյուսելը այդ «օգնության» որոշակի մոտիվացիա ունենալ կարող է, ինչքան էլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը էլ ավելի է հեռացրել Եվրոպան ու Ռուսաստանը, սրել հարաբերությունը, կոշտացրել դիրքորոշումները: Բանն այն է, որ չնայած ուկրաինական պատերազմի հետևանքով «հավաքական Արևմուտքի» կարգախոսի ներքո մեկտեղված Եվրոպայի հանգամանքին, այդուհանդերձ եվրոպական առնվազն որոշ երկրներում էլիտաները հազիվ թե ուրախ լինեն այն հանգամանքի առնչությամբ, որ Հին աշխարհամասը փաստացի հայտնվել է բրիտանական ռազմավարության «դրոշի» ներքո: Տարիներ առաջ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, բայց ներկայումս գործնականում հենց բրիտանական ռազմավարությունն է թելադրում Եվրամիության քաղաքական վարքագիծը:

Հնարավոր է, որ Զախարովայի հայտարարության տողատակում Բրյուսելին հենց այդ հանգամանքը հիշեցնելու ռուսական ակնարկն է, այն իմաստով, որ Կովկասում Մոսկվայի ռազմավարությանն աջակցությունը Բրյուսելի համար կարող է դառնալ սեփական տարածքում առավել ինքնիշխան քաղաքականության որոշակի ռեսուրս: Ընդ որում, այստեղ իհարկե հարկ է նկատել, որ Բրյուսելի համար մտածելու բան այդուհանդերձ կա: Մասնավորապես, ուկրաինական պատերազմի ֆոնին բավականին հաճախակիացել են ԵՄ անդամակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները: Թուրքիայի նախագահը թերևս փորձում է այդ թեման դարձնել 2023 թվականի իր նախագահական արշավի որոշակի խաղաքարտ, միաժամանակ փորձելով այդ կերպ նաև ավելացնել ճնշում ԵՄ վրա: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ հանդեպ ճնշում է եղել միշտ: Որրոշակի ժամանակահատված Թուրքիան հեռացել էր այդ օրակարգից, կենտրոնանալով մահմեդական աշխարհի միավորման և առաջնորդության ռազմավարության վրա: Ուկրաինական պատերազմի ֆոնին Անկարան վերստին շրջվում է և առաջ քաշում ԵՄ անդամակցության հարցը, ինչը մեծ հավանականությամբ խրախուսելի է նաև բրիտանական ռազմավարության համատեքստում: Այստեղ ահա, կովկասյան դերակատարման աճի միջոցով, Թուրքիայի փաստացի «թիկունքում», Եվրամիությունը կրող է ձևավորել հակակշիռների և հակազդեցության ռեսուրսային որոշակի պաշար: Բայց, այն ստացվելու համար իհարկե պետք է ունենալ կամ Մոսկվայի գործընկերությունը, կամ Միացյալ Նահանգների: Նահանգներն իրենց հերթին փորձում են ամբողջապես վերահսկողության տակ վերցնել եվրոպական վարքը, այդ խնդրի լուծման առաջնագիծը վստահելով Բրիտանիային: Երկու դեպքում էլ Եվրամիությունն ունի թե կարիք, թե խնդիրներ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն էլ իր հերթին ունի որոշակի կարիք, հաշվի առնելով այն, որ Թուրքիան փորձում է ճնշում բանեցնել մերձավորարևելյան, մասնավորապես սիրիական ուղղությամբ, ընդհուպ պայմանավորվելով Իսրայելի հետ, որի հետ Ռուսաստանը վերջին շաբաթներին ունի նկատելի խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում