Հրատարակության տվյալներով՝ Սեվերնի Դոնեց գետի անցման փորձի ժամանակ այնտեղ մոտ 400 ռուս զինվոր է սպանվել։ Այս թիվը լրագրողներին հայտնել են ուկրաինացի զինվորականները։
Լրագրողներին հայտնի են դարձել նաև ռուսների համար կործանարար գործողության որոշ այլ մանրամասներ։ Մայիսի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հակառակորդի ուժերի զգալի մասին հնարավորություն են տվել անցնել գետի հարավային ափ, այնուհետ հարվածներ են հասցրել նրանց։ Դրանից հետո մարտիկները պայթեցրել են կամուրջները։
Ռուսական ուժերը չեն հանձնվել, շատերը փորձել են փախչել՝ հակառակ ուղղությամբ փորձելով լողալով անցնել Դոնեց գետը։