Տեխասի տարրական դպրոցում երեքշաբթի օրը կրակ բացած 18-ամյա աշակերտը դասարանում փակվել է աշակերտների և ուսուցիչների հետ, որից հետո սկսել է կրակել նրանց վրա։ Այս մասին հայտնում են ԱՄՆ իշխանությունները։ Հարձակման հետևանքով զոհվել է 19 աշակերտ և երկու ուսուցիչ, ևս 13 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանք տարբեր ծանրության վնասվածքներ ունեն։
Հրաձիգը տեղում սպանվել է, իսկ ԱՄՆ սահմանապահ ծառայության երկու սպա վիրավորվել են։ Ըստ տեղի իշխանությունների՝ 18-ամյա Սալվադոր Ռամոսը դպրոց գնալուց առաջ կրակել է իր 66-ամյա տատիկի վրա, ով այդ պահին եղել է մեքենայում։
Նա օգտագործել է տատի մեքենան՝ դպրոց հասնելու համար: