Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեծ պարոնի անհավանական վստահությունը․ Հայ-պորտուգալական ֆանտաստիկ արդյունք

«Ռոման» պատմական հաջողություն գրանցելով դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում իտալայան թիմը 1։0 հաշվով առավելության հասավ հոլանդական «Ֆեյնորդի» նկատմամբ: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն վնասվածքից նոր ապաքինված Հայաստանի ազգային հավաքականի նախին ավագ Հենրիխ Մխիթարյանին վստահել էր մեկրանկային կազմում։ 17-րդ րոպեին սակայն Մխիթարյանը չկարողացավ շարունակել խաղը նույն վնասվածքի խորացման պատճառով: «Մխիթարյանը վերսկսել է մարզումները, դա իր համար կարևոր էր: Վստահում եմ նրա ֆիզիկական վիճակին: Նա ասել է, որ պատրաստ է խաղալ», – նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Մոուրինյոն: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ապրիլի 28-ին տեղի ունեցած Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի անգլիական «Լեսթերի» դեմ առաջին մրցավեճում։ Հայ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ազդրի մկանային լարվածություն։

Արձանագրենք թերևս հետևյալը, Ժոզե Մոուրինյոն այսօր այնքան է վստահում Մխիթարյանին, որ առանց խաղային պրակտիկայի նրան ընդգրկեց եվրագավաթների խաղարկության եզրափակիչ հանդիպման մեկնարկային կազմում։ Երեկ համոզվեցինք նաև, որ Մխիթարյանը 100 տոկոսով չէր ապաքինվել։ Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան: 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը ուներ հաշիվը հավասարեցնելու մի քանի իրական հնարավորություն: Երկու անգամ Մոուրինյոյի թիմին փրկեց դարպասաձողը: Ընդունենք սակայն, որ կադրային խնդիրներ ունեցող «Ռոման» տակտիկական առումով գերազանցեց մրցակցին։ Ժոզե Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթեց եվրագավաթային բոլոր մրցաշարերում։ Սա ֆանտաստիկ արդյունք է։ Հենրիխ Մխիթարյանն իր հերթին դարձավ հայաստանցի առաջին և միակ ֆուտբոլիստը որը դարձավ եվրագավաթային երկու մրցաշարերի հաղթող։ Սա ևս ֆանտաստիկ արդյունք է։ 2017 թվականին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող։ Ավելին, «Այաքսի» դեմ եզրափակիչ մրցավեճում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։ Ինչպես նվաճումից հետո, այդպես էլ երեկ Մխիթարյանը խաղից հետո հաղթանակը տոնեց հայկական եռագույնով։

«Խաղալու ցանկությունը շատ մեծ էր: Երբ վնասվածք ստացա, հիասթափություն եղավ, բայց տղաներն ամեն ինչ արեցին, որ պատվով դուրս գանք: Հաղթեցինք, իսկ դա ամենակարևորն է:Վնասվածքս կբուժեմ. դա խնդիր չէ: Խաղալու ցանկությունս մեծ էր: Ամեն ինչ փորձեցի անել, որ մասնակցեմ եզրափակիչին: Մասնակցեցի 15 րոպեով, բայց կարևորը՝ թիմը հաղթեց: Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան հաղթելու հնարավորություն կա: Ճիշտ է՝ ճանապարհը շատ երկար էր. սկսեցինք «Տրաբզոնսփորի» դեմ որակավորման փուլի խաղից ու քայլ առ քայլ առաջ էինք գնում:Եղան հիասթափություններ, եղան ուրախություններ, բայց ամենակարևորը վերջնամասում սկսեցինք ավելի շատ հավատալ: Հասանք եզրափակիչ… Ու արդեն բոլորը տեսան»,- Vnews-ին թղթակցի հետ զրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը։ Արդեն այսօր Մխիթարյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հպարակել Ժոզե Մոուրինյոյի հետ և այն մակագրել այսպես․ «Մեծ պարոն»: «Ես մերժելու եմ ցանկացած առաջարկ: Ես կմնամ այստեղ՝ «Ռոմայում», նույնիսկ եթե խոսակցություններ լինեն: Մենք այսօր պատմություն կերտեցինք: Կասկած չունեմ, կշարունակեմ լինել «Ռոմայի» գլխավոր մարզիչը»,- խաղից հետո ասել է Ժոզե Մոուրինյոն:

Ի դեպ,«Ռոման» դարձավ 12 տարվա ընթացքում առաջին իտալական թիմը, որը եվրագավաթ նվաճեց։ Սրանից առաջ 2009/2010 մրցաշրջանում Միլանի «Ինտերը» հաղթել էր Չեմպիոնների լիգան։ Նշենք, որ «Ինտերի» գլխավոր մարզիչն այդ ժամանակ կրկին Մոուրինյոն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում