Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

«Շոյգուի հայտարարությունն ուղղված է ՀԱՊԿ անդամներին, սակայն արդեն բոլորը գիտեն՝ ինչ արժեն Մոսկվայի խոստումները»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։

Արևմուտքը նպատակաուղղված աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ կազմակերպության պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ։Շոյգուն  մասնավորապես նշել է «Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ. Այս ամենը պահանջում է համերաշխություն, գործողությունների ավելի ակտիվ ու հստակ համակարգում։ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի դաշնակիցներին միավորման համար»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և հատկապես Հայաստանի մասով այն ի՞նչ վտանգներ է պարունակում։

-Ակնհայտ է, որ հայտարարությունն ինքնին ավելի շատ ուղղված է ՀԱՊԿ անդամ երկրներին։ Ըստ ամենայնի, Կրեմլի պատրանքը դեռ կենդանի է՝ առ այն, որ նրանք կարող են ամեն ինչ անել և պատասխան չստանալ։ Մոսկվայում այնքան են տարվել իրենցով, որ հիմնականում իրենցով են դատում։ Իրենց թվում է, թե այն մեթոդները, որ կիրառեցին, բնորոշ են միջազգային այլ խաղացողներին։ Ինչ վերաբերում է «բազմակողմանի աջակցության» խոստումներին, կարծում եմ, բոլոր հարևաններն արդեն գիտեն, թե ինչ արժե Մոսկվայի խոստումները։ Ռուսաստանը մեռնող կայսրություն է, որի վերջին օրերը լցված են հոգեվարքով՝ անցյալի պատկերներով։

Շոյգուն  նաև ասել է, որ ՀԱՊԿ սահմանների երկայնքով ձևավորվում են լարվածության երկարաժամկետ օջախներ, և Ռուսաստանը դաշնակիցներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի սպառնալիքները չեզոքացնելու և ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ Ինչ-որ կերպ սա Հայաստանին առնչվու՞մ է և ինչքանով պետք է Երևանը Մոսկվայի վրա հույս դնի լարվածության օջախները մեղմելու հարցում, երբ նույն Շոյգուն բացահայտ խոստովանել է, որ Թուրքիայի հետ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում։

-Կարծում եմ՝ բոլոր ադեկվատ մտածող մարդկանց համար 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո ակնհայտ է, թե ով ով է։ Հայաստանի անկախության տարիներին Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն դաշնակից, պաշտպան էր ձևանում, բայց միշտ հետապնդում էր միայն իր նպատակները, որոնք իրականացնում էր Երևանի շահերի հաշվին։ Նորանկախ պետությունը, որն աննկարագրելի ջանքերով հաղթանակ տարավ Ղարաբաղում, ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը և գրանցելով ազգային աննախադեպ վերելք, ավելի քան 30 տարի Մոսկվայի և տեղում նրանց կամակատարների ջանքերի շնորհիվ՝  վերածվեց շատ կախյալ պետության, որը ստիպված եղավ համաձայնել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ի հայտ եկած նոր իրողություններին։ Գաղտնիք չէ, որ զենքի մատակարարման հարցում Ադրբեջանի գլխավոր գործընկերը Հայաստանի նույն «դաշնակիցն» է՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպես գիտեք, երկրորդ պատերազմը Ղարաբաղում, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, նախաձեռնել է Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի զինյալների ակտիվ աջակցությամբ։ Արդյունքում, ռազմական գործողությունների արդյունքներով Ռուսաստանը, օգտագործելով Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունները, հասավ Ղարաբաղում իր «խաղաղապահ ուժերի» տեղակայմանը` «անվտանգության գոտին» փոխանցելով  Բաքվի վերահսկողությանը։

ՌԴ պաշտպանության նախարարը, ըստ մամուլի հրապարակումների, կորցրել է Պուտինի վստահությունը և հեռացվել Ուկրաինայի դեմ պատերազմի ղեկավարումից։ Բացի այդ, նա տևական ժամանակ հեռացվել էր նաև տեղեկատվական դաշտից, հետագայում սկսել է  հայտնվել արարողակարգային միջոցառումներին։ Ընդ որում, հեռացումը այդ աղբյուրները կապում են ոչ միայն բլից-կրիգի տապալման, այլև Շոյգուի կազմակերպած շամանների հերթական ծեսի հետ, երբ Պուտինին խոստացվել էր արագ և հաղթական արշավ Ուկրաինայում։ Այս ինֆորմացիայի շուրջ ի՞նչ դիտարկումներ ունեք ։

-Անկեղծ ասած, ես երբեք մեծ հետաքրքրություն չեմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, իսկ ապատեղեկատվության այն մասշտաբներից հետո, որոնք հեղեղել էին այս երկրի հեռարձակման կայքերը, ես ամբողջովին կորցրի հետաքրքրությունը: Եկեք այսպես վերլուծենք, այս մեսիջները մեզ համար ի՞նչ կփոխեն։ Բացարձակապես ոչինչ, Ուկրաինան, չնայած Մոսկվայի ինտրիգներին, շարունակում է հնարավորինս պաշտպանել իր տարածքն ու ժողովրդին, իսկ Հայաստանը մաքրում է ավերակները, որոնք թողել են Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականից հետո։ Մենք պետք է մերն անենք, մանավանդ, որ Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություններն այլևս հիմք չեն հանդիսանում աշխարհում ոչ մեկի համար, բացառությամբ Կրեմլի գործակալների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում