Դոնբասում ռուսական բանակը նկատելիորեն ակտիվացել է։ Հարվածում է բազմաթիվ ուղղություններով, մեկը մյուսի հետևից փոթորկում է բնակավայրերը և ավելի ու ավելի հաճախ է հաջողվում գրավել դրանք, իսկ Ուկրաինայի գլխավոր շտաբի ամփոփագրերը գնալով ավելի տագնապալի են դառնում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պրահայում ապրող քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի ռուս-ուկրաինական պատերազմից հետո․ «Արևմուտքը վախենում է ոչ թե Պուտինից, այլ նրա անկանխատեսելիությունից: Այս պահին և Արևմուտքը, և Ռուսաստանը փորձում են կտրուկ բաներ չանել՝ երկրագնդի համար ֆատալ հետևանքներ չստեղծելու համար»: