«Ինքոր» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Միխաիլ Բրոյանը կարծում է, որ այս պահին Հայաստանի այցեքարտը մեր Սփյուռքն է․ «Հայաստանը պետք է աշխատի Սփյուռքի հետ, որի ներգրավվածությունը մեր կյանքում շատ փոքր է: Սփյուռքը իրեն օտար է զգում․ Հայաստանը Սփյուռքի հետ աշխատելու մոտիվացիա չունի: Սփյուռքի ռեսուրսը չի օգտագործվում․ Մեր Սփյուռքը տուրիզմի կարգավիճակում է: Հայաստան եկած քաղաքացիներին պետք է օգնենք ճիշտ դիրքավորվել»:
Բրոյանի խոսքով՝ աշխարհում տուրբուլենտ շրջան է․ պետք է փորձենք ռիսկերը ճիշտ կառավարել․ «Քաղաքական տուրբուլենտությունը խանգարում է տնտեսական ծրագրերին»: