Հանրապետության տարածքում մայիսի 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևանում մայիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: