Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ոստիկանությունը հանցագործներ է պատրաստում

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ վերջին ամիսներին Երևանում նախկին կամ ներկա պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակում կատարող խմբի մեջ կարող են լինել նախկին ոստիկաններ, ուժային այլ համակարգերի նախկին աշխատակիցներ, հատուկջոկատայիններ: Ոստիկանապետն ասել է, թե նման ենթադրության հիմքեր են տալիս ավազակախմբի ցուցաբերած առանձնահատուկ հմտությունները, հանցագործության վայրում այլ, այսպես ասած՝ սովորական հանցագործներին բնորոշ հետքեր չթողնելը: Իհարկե, մինչ ոստիկանապետի խոստովանությունը, Հայաստանի քաղաքացիների զգալի մասի համար արդեն իսկ պարզ էր, որ հանդուգն ավազակախմբի շարունակական «ակցիաները» վկայում են դրա պատրաստվածության մասին, իսկ դա հնարավոր է թերևս միայն հատուկ ստորաբաժանումներում, նրանց տնօրինած մեթոդաբանության և տեխնիկական բազայի պայմաններում:

Այստեղ սակայն խնդիրը բոլոլորվին այլ է: Այն հանգում է ոստիկանության որակներին, որպես համակարգի: Ինչպես ցույց է տալիս այդ դեպքը, ինչպես նաև այլ համանման նախադեպերը, որոնցից շատերը բավական թարմ են, Հայաստանի ոստիկանությունում կարծես թե բարձր է պաշտոնաթող ոստիկանների հանցագործ դառնալու տոկոսը: Ավելին, վերջերս նույնիսկ դեպքեր են արձանագրվում, երբ գործող ոստիկաններն են դիմում հանդուգն հանցագործությունների, ավազակային հարձակումների: Սա վկայում է համակարգի իրապես լուրջ հիվանդության մասին:

Ցանկացած երկրի ոստիկանական համակարգից էլ կարող են դուրս գալ հանցագործներ, որոնք թե ծառայության ընթացքում, թե դրանից հետո կարող են իրենց մասնագիտական հմտությունները ծառայեցնել հանցավոր նպատակների: Բայց, բարձր չէ՞ արդյոք այդ տոկոսը Հայաստանի ոստիկանությունում: Շատ չե՞ն արդյոք համանման դեպքերը: Դրանք, համենայնդեպս, արդեն հասնում են այնպիսի մի ծավալի, որ նույնիսկ հնարավոր է խոսել այն մասին, որ ոստիկանությունը հանցագործությունների կանխարգելման և հանցագործների բացահայտման համակարգից վերածվել է հանցագործությունների և հանցագործների «արտադրամասի» վերապատրաստման «կենտրոնի»:

Որևէ նպատակ չկա ոտնահարել բազմաթիվ ազնիվ, պարկեշտ ու իրենց գործին նվիրված և այն պատվով կատարող ոստիկանների պատիվն ու մասնագիտական և մարդկային արժանապատվությունը, բայց դա առաջին հերթին ոտնահարվում է հենց հանցագործ ոստիկանների կամ հանցագործ դարձած պաշտոնաթող ոստիկանների առկայության հետևանքով: Իսկ այդ արատների դեմ պայքարը առայժմ ակնհայտորեն անբավարար մակարդակի է, ինչի մասին վկայում է պարզապես այսպես ասած՝ «մունդիրավոր» հանցագործությունների բարձր ֆոնի առկայությունը: Հայաստանի ոստիկանության համակարգում ակնհայտ է արմատական լուծումների անհրաժեշտությունը, միանգամայն նոր արժեհամակարգի ներդրման և դրա խստիվ պահպանման անհրաժեշտությունը: Նաև կարծես թե ակնհայտ է, որ ոստիկանության ներկայիս վերնախավը ի զորու չէ կատարել այդօրինակ արմատական վերափոխումներ հետ կապված բարդ առաջադրանքներ: Վերնախավը չափազանց կարծրացած է՝ թե՛ իր մտածողությամբ, թե՛ մտածողության արժեքային հիմքերով, թե՛ աշխարհընկալմամբ և ընդհանրապես ոստիկան հասկացության փիլիսոփայական պատկերացմամբ:

Ներկայումս առկա պատկերացումները, որոնք գերիշխում են համակարգում, հենց միայն իրենց հնացածության և ժամանակից հետ ընկած լինելու առումով արդեն իսկ հանցաստեղծ միջավայր են ձևավորում համակարգում: Կան հիմնարար խնդիրներ, որոնք, եթե նույնիսկ հանրապետության քաղաքական իշխանությունը չի գիտակցում, ապա նրա առաջ այդ խնդիրը պետք է բարձրացնի ոստիկանության ղեկավարությունը, քանի որ այդ ղեկավարությունը պետք է ամենից լավ պատկերացնի ոստիկանության` որպես ինստիտուտի, և ժամանակի միջև առաջացած խզվածքը, անհամարժեքությունը, դրանից բխող հոգեբանական դիսկոմֆորտը: Ոստիկանության համակարգը չափազանց կարևոր ֆունկցիոնալ նշանակություն ունեցող համակարգ է ցանկացած պետության համար, հետևաբար այն իր հանդեպ պահանջում է գրեթե գիտական մոտեցում՝ բազմաճյուղ և բազմաշերտ, մանրակրկիտ ուսումնասիրություններով և դրանց վրա հիմնված լուծում-առաջարկներով հանդերձ, որպեսզի ոստիկանական բարեփոխումները լինեն արդյունավետ և անդառնալի: Հակառակ պարագայում, ոստիկանությունը հանցավոր ֆոնը նվազեցնելու փոխարեն, սնուցելու է այն, ընդ որում՝ «որակյալ» լիցքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում