Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը ոչ միայն Հայաստանում է, այլ` ռեգիոնալ մակարդակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ավելացնելով, որ Հայաստանի խնդիրն է` առավել ջանք ներդնել ռազմական էսկալացիայի ռիսկը բացառելու համար:
Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա քաղաքական մեկնաբանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը դիրքավորվում է հեռանկարային պայքարի շրջանակում. «Ընդդիմության թևերը ունեն տարբեր պատկերացումներ: Ընդդիմության պրոռուսականությունը միատար չէ: Ռուսաստանը ճակատագրական փուլի մեջ է, հայաստանյան ընդդիմության հանդեպ պահանջարկը միատար չէ: ՀՀ ներքաղաքական կյանքում ռուսական տնտեսա-քաղաքական տարբեր խմբերի որոշակի պայքար է»: