Friday, 24 03 2023
ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը հրապարակային չէ. Արարատ Միրզոյան
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
Ագրեսիա, չվերադարձվող ռազմագերիներ․․․ Միրզոյանը ներկայացրեց ԱԳՆ 2022 զեկույցը
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»

Ռուսաստանը պատշաճ չի կատարում իր թե՛ դաշնակցային և թե՛ խաղաղապահ պարտականությունները

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից հետո Ռուսաստանը, փաստացի, դարձավ Արցախի հայության անվտանգության երաշխավորը:

44-օրյա պատերազմին ավարտ տված հայտարարության համաձայն, հակամարտող ուժերը կանգ առան այն բնագծերում, որոնք զբաղեցնում էին հայտարարության ստորագրման պահի դրությամբ:

Նոյեմբերի 10-ի դրությամբ դեռևս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները (բացի դրան հաջորդող օրերին հանձնված Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջաններից) անցան ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, սակայն, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ռուսական ուժերը որևէ կերպ չեն միջամտել ադրբեջանական կողմի ոտնձգություններին՝ փաստացի չկատարելով անվտանգության երաշխավորի իրենց գործառույթը:

Արցախ

Առաջին նման դեպքը, թերևս, տեղի ունեցավ պատերազմի ավարտից շատ չանցած՝ 2020 դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին նոյեմբերի 10-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների: Ռուսական խաղաղապահ ուժերն այդ ժամանակ չարձագանքեցին ադրբեջանական ագրեսիային, իսկ օրեր անց համակերպվեցին ստեղծված իրավիճակի հետ՝ խաղաղապահ առաքելության քարտեզում ադրբեջանական վերահսկողության գոտում թողնելով նշված գյուղերը:

Արցախի բնակչության, ինչպես նաև զինվորականների դեմ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, սակայն, հետագայում ևս շարունակվեցին: Ըստ Արցախի դատախազության տվյալների, 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի հունվարի մեկը արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, այդ թվում՝ սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Իսկ արդեն 2022 թվականի մարտին իսկական ագրեսիա է իրականացվել Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ, որի հետևանքով գրավվել է Փառուխ գյուղը, իսկ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել երեք, վիրավորվել 14 զինծառայող: Նույն այդ ժամանակահատվածում ադրբեջանցիները, փաստացի, խափանել էին ողջ Արցախի գազամատակարարումը՝ առանց ջեռուցման թողնելով տասնյակ հազարավոր արցախցիների:

Գրեթե բոլոր այս միջադեպերը տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, սակայն վերջիններս դրանց արձագանքել են արդեն պոստ-ֆակտում՝ ընդամենն արձանագրելով խախտումները:

Հայաստան

Եթե Արցախում Ռուսաստանն իրականացնում է խաղաղապահ առաքելություն և այդ առաքելության շրջանակներում է պատասխանատու արցախցիների անվտանգության համար, ապա Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է:

Հայաստանին և Ռուսաստանին կապում են տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնցից որոշները ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի անվտանգության գործում Ռուսաստանի դերակատարմանը:

Մասնավորապես, համապատասխան պայմանագրերով Հայաստանի տարածքում՝ Գյումրիում և Սիսիանում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմական բազան, իսկ ռուս սահմանապահներն իրականացնում են հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի պահպանությունը: Բացի դա, անվտանգության վերաբերյալ դրույթներ ունի 1997 թվականի՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, համաձայն որի՝ եթե կողմերից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք, ապա կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ՝ «համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով»:

Սակայն բացի երկկողմանի պայմանագրերից, Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: ՀԱՊԿ-ն միջազգային անվտանգային կառույց է, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է, իսկ բացի Հայաստանից դրան անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այս կառույցի շրջանակներում ևս Ռուսաստանն անվտանգային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, եթե վերջինս դիմի համապատասխան օգնության ակնկալիքով:

Չնայած այս ամենին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն, մեղմ ասած, չեն շտապում կատարել իրենց պարտականությունները, նույնիսկ երբ Հայաստանը դիմում է օգնություն ստանալու համար:

Սոթք ու Սև լիճ

2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք՝ առաջ գալով Սյունիքի մարզի Սև լճի և Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում:

Այս դեպքերի կապակցությամբ արդեն մայիսի 13-ին Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ խորհրդակցություններ սկսելու ակնկալիքով: ՀԱՊԿ արձագանքը, սակայն, եղավ ոչ օպերատիվ, իսկ երկար ու ձիգ քննարկումներից հետո այդ կառույցն ընդամենը եզրակացրեց, որ տեղի ունեցածը «սահմանային վեճ է» և դուրս է ՀԱՊԿ լիազորությունների շրջանակից:

Երասխ

Հուլիսին արդեն Ադրբեջանը սադրանքներ սկսեց արդեն Արարատի մարզում՝ Երասխում, Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ հայկական կողմի հաղորդագրությունների, ադրբեջանցիները փորձել էին առաջ տալ այդ հատվածում իրենց դիրքերը, հայկական զինված ուժերը դիմել էին պատասխան գործողությունների, տեղի էին ունեցել ակտիվ մարտական գործողություններ՝ ռուսական ստորաբաժանումների տեսանելիության գոտում:

Սիսիան

2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանցիները հարձակման էին անցել Սիսիանի ուղղությամբ՝ Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի արևելյան հատվածներն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը բաժանող «ամենաբարակ» հատվածում: Ադրբեջանցիների առաջխաղացումը թույլ չտալու համար հայկական կողմը դիմել էր պատասխան միջոցների, բռնկվել էին մարտեր՝ ընդհուպ հրետանու կիրառմամբ: Այս դեպքերը ևս տեղի էին ունենում ռուսական ստորաբաժանումների ուղիղ տեսանելիության գոտում:

Վերոնշյալ երկու դեպքերում էլ բախումները տեղի էին ունեցել ռուսական ստորաբաժանումների տեսանելիության գոտում, սակայն վերջիններս չէին միջամտել հօգուտ իրենց դաշնակիցների:

Այսպիսով, հաշվի առնելով 2020 թվականից հետո կուտակված փորձը, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը հուսալի ու վստահելի գործընկեր չէ անվտանգության ապահովման հարցում և փաստացի միշտ չեզոքություն է պահում Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների դեպքում: Էլ ավելի մտահոգիչ է իրավիճակը Արցախի հարցում, որտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են բնակվում 100 հազարից ավելի արցախցիներ։

Վահե Ղուկասյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում