Լիբիայում ավարտվել է իտալացի լրագրողների առևանգման հետ կապված դրաման: Նրանք ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Լրագրողներն անհետացել էին նախօրեին: Նրանց առևանգել էին Քադաֆիի կողմնակիցները՝ Տրիպոլի տանող ճանապարհին: Մեքենայի վարորդը սպանվել էր:
Corriere della Sera թերթի տեղեկություններով` բոլոր 4 լրագրողներն ազատ են արձակվել Տրիպոլիի շենքերից մեկում իրականացված գործողության արդյունքում: Չի հաղորդվում, թե որ ուժերն են ազատել լրագրողներին: