Tuesday, 23 04 2024
-
15:44
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Լուրերի օրվա թողարկում 14։00
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Բրյուսելյան անիվը գնում է. Հայաստանը ժամանակ ունի արգելակները մշակելու համար

Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո Մոսկվայից Երևան և Բաքու է զանգահարել ՌԴ արտգործնախարար Լավրովը, իսկ Վաշինգտոնից Երևան է զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Բլինքենը Բաքու չի զանգահարել, գոնե առայժմ, թեև չի բացառվում այդպիսի զանգը առաջիկա օրերին: Համենայնդեպս, Մոսկվայից և Վաշինգտոնից «հեռախոսային» արձագանքները բավականին հետաքրքիր են և առաջացնում են որոշակի դիտարկումների առիթ:

Բրյուսելի ձևաչափի հերթական հանդիպումն առերևույթ արձանագրել է որոշակի առաջընթաց, առնվազն տեխնիկական հարցերում: Միաժամանակ, Լավրովի և Բլինքենի արագ արձագանքները հուշում են, որ Բրյուսելում ամենևին «հերթապահ» չեն եղել նաև բովանդակային քննարկումները:

Բրյուսելի հանդիպմանը հաջորդել է անգամ Իրանի արձագանքը, միաժամանակ տեղի է ունեցել նաև Ալիևի հեռախոսազրույցը Էրդողանի հետ: Սա նշանակում է թերևս, որ Բրյուսելի ձևաչափում առկա է մի բան, որն առաջացնում է բոլոր խոշոր դերակատարների գործուն հետաքրքրությունը դրա հանդեպ: Արդյո՞ք այդ հանգամանքը Շարլ Միշելի «դիվանագիտական հանճարի» դրսևորումն է, երբ նա կարողանում է ձևաչափը կայացնելու և առաջ շարժելու համար գտնել գործնականում բոլորի համար հետաքրքրություն ներկայացնող ասպեկտներ, համադրել դրանք, թե՞ այդուհանդերձ մայիսի 22-ից հետո նկատվող արձագանքային ակտիվությունը պայմանավորված է ոչ թե ընդհանուր որոշակի մոտեցումների կամ ասպեկտների հարցում համադրելիության ներուժով, այլ հակառակը՝ միմյանց խանգարելու ձգտումով: Այլ կերպ ասած, Բրյուսելի ձևաչափը մայիսի 22-ից հետո թողնում է սարն ի վեր հրվող անիվի տպավորություն, որը բարձրանում է դժվարությամբ, միաժամանակ սակայն ցանկացած պահի էլ ավելի մեծ թափով հետ գլորվելու ռիսկով: Եվ այստեղ հարկ է մտածել, թե այդ ռիսկի հանդեպ որոնք են Հայաստանի համար անհրաժեշտ արգելակները, հարկ եղած դեպքում դրանք գործի դնելու համար: Այդպիսին կարող է և պետք է լիներ ընդդիմությունը, բայց ընդդիմությունը կարծես թե տապալում է այդ «առաքելության» հնարավորությունը, որպիսին նշմարվում էր այսպես ասած անհնազանդության ակցիաների մեկնարկին:

Գոնե առայժմ, հատկապես Բրյուսելից հետո, հայաստանյան ընդդիմությունը, որ դուրս է եկել փողոց մեկ ամսից ավելի, հայտնվել է քաղաքական և մեթոդաբանական դատարկության առաջ: Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական դաշտում չկա այլ սեգմենտ և սա մյուս խնդիրն է:

Իշխանությունից դուրս կամ այսպես ասած արտախորհրդարանական ուժերի դաշտում գործնականում ևս քաղաքական դատարկություն է, որը առավելագույնը լցվում է խորհրդարանական ընդդիմության հասցեին հանրահաճ հռետորաբանությամբ, ինչը իր քաղաքական էֆեկտիվության տեսանկյունից չունի արտաքին մարտահրավերների համար արգելակի անհրաժեշտ ներուժ: Արգելակի ներուժ առկա է Արցախում, որտեղից սակայն Բրյուսելից հետո քաղաքական սոլիդություն պարունակող արձագանք հնչել է առավելապես խորհրդարանական «Միասնական հայրենիք» կուսակցությունից, իսկ մյուս խորհրդարանական ուժերը և Արցախի գործադիր իշխանությունը առայժմ չեն կարողանում դուրս գալ դեկլարատիվ կրկնությունների շրջանակից և մշակել նոր իրողություններից բխող իրադրությանը համարժեք արցախյան քաղաքականության բովանդակային նարատիվները:

Պետք է հուսալ, որ «բրյուսելյան անիվը» այդուհանդերձ, գոնե տեսանելի ապագայում չի գլորվի հետ և կշարունակի հանդարտ, թեկուզ դանդաղ, սակայն կայուն ընթացքը դեպի վեր, դեպի իրադրության քաղաքական կառավարելիության աստիճանի աճ: Բայց, այդ հույսը պետք է առարկայանա այդ ժամանակը Հայաստանի ներքին կյանքում քաղաքականության որակական աճի գոոնե նախանշաններ ուրվագծելու համար, որովհետև պետական քաղաքականության կենսունակության և դիմադրունակության մասնաբաժնում պետք է առավելագույնս նվազեցվի արտաքին կոնյուկտուրայի վրա հույսի «մասնաբաժինը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում