Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Արցախի դիրքորոշումը էական է լինելու․ հիմա բանակցում ենք ձևաչափի մասին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորում է Արցախի դիրքորոշումն այն հարցում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը պե՞տք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից, թե՞ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը. այս հարցով դիրքորոշում ձևավորելու համար Հայաստանում քննարկումներ են ընթանում, իսկ այս պահին բանակցություններ ընթանում են միայն բանակցություններ սկսելու ձևաչափի, պարամետրերի մասին: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահի հրապարակած հայտարարությունում հիշատակում չի եղել խաղաղության բանակցությունների համար Ադրբեջանի առաջարկների և դրան ի պատասխան Հայաստանի առաջարկների մասին: Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները:

«Շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները: Գուցե ոչ ճշգրիտ է ձևակերպված, ոչ հաջող, բայց իրականում դրա մասին է խոսքը»,-վստահեցրեց Փաշինյանը:

Միջազգային հանրության շրջանում կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ, Փաշինյանը նկատեց, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա: «Կա հարցադրում, թե արդյոք հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը, թե՞ ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց: Այս հարցը ծագել է մեր արձագանքից: Ադրբեջանն ասում է՝ «իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն», մենք ասում ենք, որ դա ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, դա իրավունքի խնդիր է: Եվ ԵԽ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ հենց այդ կոնտեքստն ըստ ամենայնի ընդգծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես զարգացնում են այդ օրակարգը, ասում են՝ հարաբերությունների կարգավորման օրակարգը տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից: Վարչապետը սա համարեց լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ: Նա կարևորեց այս ընթացքում քննարկումները՝ ընդգծելով, որ ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից: «Բայց քաղաքական այլ շրջանակների հետ մենք այդ քննարկումներն ունենում ենք, ընդ որում՝ նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ  ճամփաբաժանին ո՞ր մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իր դիրքորոշումն ունի, սակայն այդ դիրքորոշման հարցում կկոնկրետանան ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո:

Նա ընդգծեց, որ այդ հարցում Արցախի դիրքորոշումը շատ կարևոր և էական է լինելու:

«Ըստ էության, հիմա բանակցություններ ընթանում են բանակցություններ սկսելու ձևաչափի պարամետրերի մասին: Այն, ինչ քննարկում ենք, հենց դրա մասին է»,-ասաց վարչապետը:

Իսկ, թե բուն բանակցությունները երբ կլինեն, վարչապետը չի կարող ասել: Երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ: «Կան այսպիսի հարցեր, որոնք էական են, և չի բացառվում, որ ի վերջո այս օրակարգի դասակարգման և դասավորման վերաբերյալ ձևավորվի որոշակի ըմբռնում, և այդ ընդհանուր ըմբռնման շրջանակում մենք առաջ գնանք: Այդ հարցը կա, և ես տեսնում եմ, որ այդ հարցի մասին սկսել է խոսել նաև ընդդիմությունը, բայց այդ հարցն արդեն մի քանի ամիս կա դիվանագիտական, միջազգային և մեր ներքին քննարկումների օրակարգում»,-եզրափակեց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում