Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ: Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունները, բացի Միասնական Հայրենիք խմբակցությունից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, քննադատել Շառլ Միշելի հայտարարությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Բրյուսելյան փաստաթուղթը քաղաքագետը հայանպաստ չի համարում: Անդրադառնալով Դիմադրության շարժմանը, Հովհաննիսյանը նշեց, որ շարժումը հանգում է, վերջին ակորդներն են: