Բրիտանուհին ամբողջությամբ մերկացել է այն բանից հետո, երբ Բերմուդներում օդանավակայանում նրան խնդրել են բացել պայուսակները` զննում անցկացնելու համար: 36-ամյա Լուկայ Ֆիլիփսը, որը բնակվում է Լոնդոնում, բողոքել է դրա դեմ և բղավելով սահմանապահների վրա` սկսել է մերկանալ` զարմացած սահմանապահների, կանանց և երեխաների աչքի առաջ: Այս ամսին գրում է The Daily Mail-ը:
Իր քայլը Ֆիլիփսը բացատրել է նրանով, որ նա, ծնված լինելով Բերմուդներում, հաճախ է այցելում այստեղ, սակայն ամեն անգամ իրեն ստիպում են երկար ժամանակ անցկացնել օդանավակայանում, մինչև որ կստուգեն իրերը: Փաստաբանը դատարանում իր պաշտպանյալի գործողությունները բացատրել է «ֆրուստրացիայի մեջ լինելու հանգամանքով»: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել` սահմանելով որպես պատիժ մեկ տարվա պայմանական ազատազրկում: