Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Միշելի ողջույնն ու Բրյուսելի հանդիպման կարևոր ինդիկատորը

ԵԽ նախագահ Շարլ Միշելը ողջունել է մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին սահմանագծման և զահմանազատման հարցերի հանձնաժողովի շրջանակում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվել էր հենց Բրյուսելի Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո: Եվ ահա, երկու օր անց տեղի է ունենում հանդիպումը, որը պետք է լիներ դեռևս Բրյուսելից առաջ, սակայն հետաձգվել էր տեխնիկական պատճառներով: Դրանք փաստորեն՝ հաղթահարվել են, և անգամ հայտարարվել է, որ փոխվարչապետերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումների վայրի վերաբերյալ: Ըստ այդմ, երկրորդ հանդիպումը կլինի Մոսկվայում, իսկ երրորդը՝ Բրյուսելում: Առայժմ անորոշ կամ անհայտ է հանդիպման բովանդակությունն ու օրակարգը, որի շուրջ լինելու են հաջորդ երկու հանդիպումները: Հասկանալի է, որ խոսքը վերաբերելու է սահմանազատման և սահմանագծման հարցերին, բայց ինչ համատեքստով, աշխատանքային ինչ մեթոդաբանությամբ, ինչ իրավական հիմքով, ինչ խորհրդատվական աջակցությամբ, այդ ամենը դեռ բաց է: Պարզ է միայն, որ գործընթացը մեծ հավանականությամբ ծավալվելու է Մոսկվա-Բրյուսել «ակոսով», բայց բովանդակային համաձայնությունների առնչությամբ թերևս լինելու է բավականին բարդ աշխատանք, քանի որ կողմերը անկասկած «պայքարելու» են ամեն մի սանտիմետր իրենց նպատակահարմարությամբ սահմանազատելու համար:

Ավելին, անկասկած է նաև, որ գործընթացը մեծ հավանականությամբ իրենց միջև աշխարհաքաղաքական պայքարի համար օգտագործելու են թե Ռուսաստանը, թե Արևմուտքը: Այդ ամենի մասին խոսվում է պարբերաբար, և լինելու են անկասկած  խոսելու շատ առիթներ: Տվյալ պարագայում հարկ է թերևս խոսել մի կարևորագույն խնդրի մասին, որի մասին Բրյուսելից հետո կարծես թե լռություն է: Խոսքը մարդասիրական թեմաների, մասնավորապես հայ-ռազմագերիների վերադարձի մասին է:

Միշելը Բրյուսելից հետո հայտարարեց այդ թեման էլ քննարկած լինելու մասին, բայց այդ դեպքում չափիչը պետք է լինի գործը՝ ռազմագերիների նվազագույնը նոր խմբի վերադարձը, եթե ոչ բոլորի: Մայիսի 22-ի հանդիպումից օրեր առաջ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ ապրիլի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը Միշելի ներկայությամբ խոստացել է հայաստան վերադարձնել գերիների խումբ, բայց չի կատարել խոստումը: Մինչդեռ, առավելապես հենց այդ հարցն է լինելու Բրյուսելում մայիսի 22-ի հանդիպման կարևորագույն ինդիկատորներից մեկը: Հարցը անշուշտ չափազանց նուրբ է և դրա վերաբերյալ կա ոչ թե շատ խոսելու, այլ շատ գործելու անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ գերիները Ալիևի ձեռքին պատանդ են քաղաքական հարցերի համար: Եվ, թերևս ոչ միայն Ալիևի ձեռքին, այլ անուղղակի պատանդ են նաև որևէ միջնորդ կողմի համար: Այստեղ իհարկե առանձնահատուկ է ՌԴ դերը, որպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրող, այսպես ասած հովանի՝ պատասխանատու, այդ թվում և առ այսօր չկատարվող 8-րդ կետի համար, որով պետք է վերադարձվեին բոլոր գերիները: Միևնույն ժամանակ, միջնորդական պատասխանատու և ֆորմալ որևէ առաքելություն նախաձեռնող որևէ սուբյեկտ ստանձնում է մարդասիրական այդ հարցի «ապաքաղաքականացման» իր պատասխանատվությունը և այդ իմաստով ԵԽ նախագահը Միշելը իր միջնորդությամբ մտել է նաև դրա պատասխանատվության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում