Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող ծանրամարտի միջերկրածովյան վարպետների միջազգային բաց առաջնությունը կմեկնարկի 2022թ. մայիսի 26-ին և կընթանա 3 օր՝ մինչև մայիսի 28-ը ներառյալ։
Հայաստանի ազգային հավաքականը ևս մասնակցում է այս մրցաշարին։ Մայիսի 26-ին +109կգ քաշային կարգում, 65-69 տարեկան մարզիկների խմբում Հայաստանը կներկայացնի Վարպետների Համաշխարհային Խաղերի հաղթող, Եվրոպայի Չեմպիոն Վահրամ Խուդոյանը, իսկ մայիսի 28-ին 67կգ քաշային կարգում 35-39 տարեկան մարզիկների խմբում հանդես կգան Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր Արսեն Թամրազյանը և Եվրոպայի Վարպետների փոխչեմպիոն Սարգիս Իսայանը։