Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում պահվող ռազմագերիների, այլ պահվող անձանց հայրենիք վերադարձի ամենաարդյունավետ ձև է համարում միջազգային հանրության աջակցությունը, ճնշումն ապահովելը. Հայաստանը փորձում է մաքսիմալ ջանք գործադրել, որ այդ խնդիրն օր առաջ լուծվի:  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սոնա Ղազարյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում միջազգային միջնորդությամբ՝ գերիներին և  այլ պահվող անձանց վերադարձնելու համար:

Փաշինյանն ընդգծեց, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել: «Եվ ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցները օր առաջ պետք է վերադարձվեն, և մեր դիրքորոշումը նաև այդ է, և փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանը անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների  հետ կապել հայ գերիների, պատանդերի և այլ պահվող անձանց վերադարձը: «Բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Եվ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն: Այդ իմաստով որևէ նոր բան տեղի չի ունեցել: Եվ, ցավոք սրտի, մենք մինչև այդ պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Եվ մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք: Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Սակայն հայկական կողմի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարցեր են: «Եվ հումանիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ և նշանակություն ունեն, և ընդհակառակը, երբ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, հարցի նշանակությունը կնվազեցնենք»,-ասաց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում