
Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆայել Հարությունյանը, մրցեց բուլղարացի Քրիստիան Ստեֆանով- Դմիտրովի հետ: Մեր բռնցքամարտիկը գեղեցիկ ոճով հաղթեց մրցակցին և դուրս եկավ հաջորդ փուլ։
Ժամը 18:00-ից սկսած, առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը: