Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև փոխգործակցության և ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորություն ընձեռելու համար՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր աշխատանքների մեկնարկից ի վեր (2001 թ.) շարունակում է կառուցել կրթամշակութային հարաբերություններ՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև. «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն հսկայական աշխատանքը, որը նպատակաուղղված է անգլերենի ուսուցման միջոցով երկու երկրների միջև արվեստի, կրթության և մշակույթի ոլորտներում սերտ համագործակցության ապահովմանը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»:

Նախարարը հավելել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսլականին և գերակայություններին համապատասխան կատարվել են շատ կարևոր աշխատանքներ հետևյալ ուղղություններով. Հայաստանի դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում, «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագրի միջոցով անգլերենի ուսուցման համակարգում հետազոտության իրականացում, խորքային ուսումնասիրություն և նորարարությունների խթանում, «Անգլերենի ազդեցությունը» հետազոտական ուսումնասիրության և «Կոդավորման հմտություններ. կապակցենք ներկան ապագային» նախագծերի իրականացում: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերությամբ մշակվել է նաև Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կներառի ՀՀ ուսուցչական համակազմի շարունակական մասնագիտական զարգացման ողջ տեսլականը: Այդ հայեցակարգը հիմք կհանդիսանա ՀՀ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, մասնագիտական չափանիշների սահմանման, այդ ողջ գործընթացի քարտեզագրման և իրականացման համար։

Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ուստի Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Բրիտանական խորհրդի «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը:

Նոր հուշագրով աջակցություն է ցուցաբերվելու Բրիտանական խորհրդի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման քաղաքականությունը և շրջանակը» փաստաթղթի գործարկմանը: Այդ գործընթացում ներառվելու է անգլերենի 1000 ուսուցիչ, և փորձարկվելու է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակը: Հուշագրով միաժամանակ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում անգլերենի ուսուցիչների համար նաև առցանց ՇՄԶ ծրագրերի իրականացումն ու ներդնումն ուսուցիչների համայնքի առցանց հարթակի միջոցով:

«Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհուրդը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության համատեքստում՝ ստորագրելով նոր փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրով ուսուցիչների մասնագիտական զարգացման տրամաբանությունը կամբողջանա, և կփորձարկվի անգլերենի հազար ուսուցիչների շրջանում՝ ճանապարհ բացելով կարևոր բարեփոխման համար։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացելու առաջիկայում կրթամշակութային ոլորտում հայ- բրիտանական համագործակցության զարգացման խորացման համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը: Նշենք, որ Կրթական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար

Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման կենտրոնի գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Հավելենք նաև, որ Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում