Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է մեկշաբաթյա աշխատանքային այցն Արցախ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահավաք աշխատանքով նախապատրաստվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանությանը 2023թ․ ֆիսկալ տարվա և 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Արցախ այցելության առթիվ Թերեզա Յերիմյանը նկատել է․ «Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններն են։ Մենք արժևորում ենք կառավարական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպումները՝ անմիջապես սկզբնաղբյուրից հասկանալու Արցախի մարտահրավերները՝ վերջինիս շահերի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ աշխատանքներ տանելու համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու և Արցախին օժանդակություն ապահովելու համար»։

Հայ դատի համակարգի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, 907-րդ բանաձևի շուրջ ներամերիկյան զարգացումները, Կոնգրեսում ի նպաստ Արցախի տարվող աշխատանքը և Հայկական իրավական կենտրոնի կողմից հայ ռազմագերիների ազատության ուղղությամբ տարվող աշխատանքը։

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի ժողովրդի սոցիալական և բնակարանային խնդիրները, ինչպես նաև ՀՅԴ քույր կառույցների՝ Հայ օգնության միության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջոցներով Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերի ընթացքը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ քննարկվել է Արցախի ժողովրդի, հատկապես սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցը՝ ադրբեջանական շարունակական հարձակումների և հումանիտար խնդիրների ստեղծման պարագայում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչները Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում հանդիպում են ունեցել կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ և ծանոթացել իրականացվող վերականգնողական և բուժական միջոցառումներին, որոնց շահառուների մի մեծ հատված 2020թ․ պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներն են ու քաղաքացիական անձինք։

Հանդիպում է տեղի ունեցալ նաև Արցախում ականազերծմամբ զբաղվող «Հալո թրասթ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց ուղեկցությամբ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները մեկնել են ականապատ դաշտեր և տեղում ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Հավաքված տեղեկատվության հիման վրա Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին՝ ապահովելու համար ամերիկյան բազմավեկտոր օժանդակություն Արցախին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում