Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

«Բրյուսելյան միջնորդը Ալիևին նայելով՝ տեսնում է նավթի տակառ, բանակցությունները կա՛մ ՄԽ-ի կա՛մ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափով»

Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Արցախի 4 խորհրդարանական խմբակցությունները։ Հայտարարությանը չի միասցել միայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը, որի կուսակցության նախագահը Սամվել Բաբայանն է։

«Միասնական հայրենիքը» տարածել է առանձին ծավալուն հայտարարություն, որը նվիրված է մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և մի շարք մտահոգություններ հայտնել։ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, Արցախի խորհրդարանի Պաշտպանության և Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ  Սեյրան Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց՝ իրենց հայտարարությունն  ավելի կոնկրետ, առարկայական ու օբյեկտիվ է՝ այդ պատճառով էլ առանձին հայտարարությամբ են հանդես եկել, չեն միացել խորհրդարանական մյուս խմբակցություններին․ «Դա մեր իրավունքն է ու համարում ենք, որ ճիշտ որոշում է»,-պարզաբանեց Հայրապետյանը։

Հայտարարության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Սեյրան Հայրապետյանին։

Պարոն Հայրապետյան, «Միասնական հայրենիքի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է  վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ ձևաչափն ավելի արդյունավետ է, քան բրյուսելյան ֆորմատը։

-Բրյուսելյան միջնորդը նույնիսկ վախենում է Լեռնային Ղարաբաղ նշել, քանի որ ինքը Ալիևին նայելով տեսնում է նավթով լիքը մի տակառ, որից հնարավորինս պետք է օգտվի և փոխարինի ռուսական էներգակիրներին։Այդ համատեքստում ինքը պատրաստ է և՛ Ղարաբաղի հարցի նշաձողն իջեցնել և արցախահայության ինքնորոշման, ազատ ապրելու ու մյուս բոլոր հարցերը մի կողմ դնել՝ միայն թե կարողանա օգտվել նավթից, գազից և մյուս հարցերից ի նպաստ Եվրամիության։

Համոզվա՞ծ եք, որ ռուսական կողմն էլ իր շահերը չի ունենա այս բանակցություններում։

-Համոզված եմ, որ բոլոր պետություններն էլ ունեն իրենց շահերը։ Մենք պարտավոր ենք այդ շահերը համադրել մեր շահերի հետ և օգուտ քաղել։ Այլապես, առանց այն էլ ոչ բարվոք այս իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Մենք մեր հայտարարության մեջ հստակ նշել ենք, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում և կոնկրետ Արցախի Հանրապետության տարածքում ստանձնում է անվտանգության երաշխավորի իր դերը։ Նույն Եվրախորհրդի կողմից  դա լուռ համաձայնությամբ ընդունվել է։ 44 օրյա պատերազմում ոչ մեկ չի խոսել արցախահայության ինքնորոշման ու մյուս մարդասիրական հարցերից, այն հանցագործություններից, որը կատարել է Ադրբեջանն Արցախի հանդեպ։ Ըստ իս՝ Ադրբեջանը հիմա  այս էյֆորիայի տակ ցանկանում է մինչև վերջ գնալ, բայց չի հասկանում, որ այս  իրավիճակում ունի միայն մեկ ելք՝ ճանաչել Արցախի անկախությունը և վերականգնել գոնե ԼՂԻՄ տարածքը։ Մյուս բոլոր դիրքորոշումները, որ նա ցուցաբերում է, հղի է նրանով, որ հայկական կողմը  հասնելու է ռևանշի։ Դա ադրբեջանական կողմի համար շատ ցավալի է լինելու։ Եվրոպայում տեղի ունեցող քննարկումները կարող ենք համարել ժամանակ ձգել, այլ բան ես չեմ կարող ասել։ Եթե  ինչ-որ մեկն ակնկալիք է ունեցել, որ այդ հանդիպման ընթացքում կարող է Արցախի կարգավիճակի հարց քննարկել, ուրեմն շատ կարճատես է ու միամիտ։ Մենք այդպիսի իլյուզիաներ չունենք,հստակ գիտենք՝ ինչը որտեղ է գտնվում ու ով ում շահերն է սպասարկում։ Մեր հայտարարության մեջ հստակ նշված է, որ Արցախի հարցով ցանկացած կարգավորում պետք է  տեղի ունենա Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ։ Դուք այնտեղ տեսե՞լ եք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչներին։Մենք մեր նախորդ հայտարարությունների մեջ էլ նշել ենք, որ քանի որ Արցախը չի կարողանում բանակցել, ցանկացած բանակցություն պետք է բխի Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների ու ժողովրդի կարծիքը միանշանակ պետք է արտահայտվի։ Եթե դա չի արտահայտվում, ուրեմն բանակցություններն առ ոչինչ են։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ պետք է արցախյան կողմի հետ փորձեն ինչ-որ կարգավորման հասնել, բայց նրանց ապակառուցողական դիրքորոշումը դա թույլ չի տալիս։ Այդ դրսևորումներից մեկն էլ հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է։ Մենք  չենք տեսնում, որ Ադրբեջանը գնում է խաղաղության կամ ցանկանում է տարածաշրջանում իրավիճակը բերել խաղաղության դաշտ։

Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, ապա դա երկարատև պրոցես է։Այս պահին դրանից վախենալ պետք չէ։ Այդ դելիմիտացիային ու դեմարկացիայի արդյունքում են պետությունները ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջ հետ, ինչպես նաև այն բոլոր գործընկերների հետ, որոնք շահագրգռված են Արցախի ու Հայաստանի կայունությամբ, իրականացնել համապատասխան  աշխատանքներ, ամրապնդել մեր բանակը ինչպես  արցախյան, այնպես էլ հայաստանյան հատվածում։

Ռուսաստանի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Ինչո՞ւ պետք է հույս ունենալ, որ ռուսական կողմին հանկարծ կսկսկի հետաքրքրել Արցախի կարգավիճակի հարցը՝ հօգուտ մեզ լուծելը։

-Կարո՞ղ եք ասել մի պետության ղեկավար, որը հակառակն է ասել։Մենք մեր ինքնորոշման ճանապարհը բռնել ենք ու միջազգային հանրությանը պետք է մեր գործողություններով ու ճիշտ աշխատանքով բերենք այն եզրահանգմանը, որ Արցախն անկախ պետություն է։ Անկախ պետություն ճանաչվելուց հետո կմիանա Հայաստանին, թե կմնա անկախ՝ դա արդեն երկրորդ հարցն է։ Իսկ Ադրբեջանն ուժին կիրառման միջոցով փորձել է լուծել այդ հարցը։ Իրենց վերջնական նպատակը խափանվել է մեր հերոս տղաների պայքարի ու անձնազոհության շնոհիվ, մի փուլում էլ արդեն ռուս  խաղաղապահների ներկայությամբ։Այդ նույն ելույթում բացի այն, որ ՌԴ նախագահն ասել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է դիտում, ասել է նաև, որ միջազգային իրավունքի տեսակետից բոլոր պետություններն այդպես են ճանաչում, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Հիմա ես հարց եմ բարձրացնում նաև հայաստանյան քաղաքական ուժերին՝ թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը։ Իրականում ՌԴ ղեկավարը ճիշտ հանդիմանություն է արել; Չգիտեմ՝ ով է խանգարել, ով չի թույլատրել, բայց բոլոր ժամանակներում Արցախը որպես անկախ պետություն չի ճանաչվել։ Ինչու՞ Հայաստանը չի ճանաչում։ Մենք այդ հարցը պետք է ինքներս մեզ տանք։ Որոշներն ասում էին՝ ճանաչենք պատերազմ է սկսվելու, հիմա պատերազմը սկսվել է ու ավարտվել ամենածանր արդյունքներով, բայց նորից ճանաչում չի եղել։Մեր առջև հարցեր ունենք, դրանք լուծենք, հետո մյուս պետությունների ղեկավարներից պահանջենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում