Տնտեսության շատ ոլորտներում հեղափոխություն է պետք՝ ոչ թե խոսքով, այլ գործով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը պետք է մեղմի մարտահրավերները, որ այս ներհոսքով ապահովի ներդրումներ․ «ՏՏ ոլորտի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, բայց այստեղ չկա շուկա: ՌԴ ներհոսքից օգուտներ կան, բայց մեր տնտեսությունը չունի այն տարողունակությունը, որ մինչև վերջ հետաքրքրի»: