Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Կարևորվել է կլիմայի փոփոխության հարցում փորձի փոխանակման հնարավորությունը

Մենք փորձում ենք համագործակցել մեր բարեկամների, այդ թվում` Հայաստանի հետ, օգնել նրանց, որպեսզի կլիմայի փոփոխության կանխարգելման գործընթացները հաջողությամբ պսակվեն՝ ասել է Կլիմայի փոփոխության համաժողովի` COP26-ի հարցերով Միացյալ Թագավորության տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանի, Մերի Գալստյանի և Վահագն Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և դեսպանության առևտրի և զարգացման հարցերի պատասխանատու Արտաշես Դավթյանը:

Դեյվիդ Մորանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստան ուրախությամբ է այցելում: Նա կարևորել է խորհրդարանի դերակատարությունն ու ուշադրությունը կլիմայի փոփոխության հարցերի օրակարգերի վերաբերյալ:

Բաբկեն Թունյանը կարևորել է համատեղ և համակարգված աշխատանքը` նշելով, որ Հայաստանն իր մասով ստանձնած հանձնառությունները փորձելու է լիարժեք իրականացնել:

Մերի Գալստյանը ներկայացրել է խորհրդարանի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ օրակարգերի առաջմղման գործընթացում` թե’ օրենսդրական դաշտում և թե’ խորհրդարանական վերահսկողության մասով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովները մշտապես կապի մեջ են գործադիրի հետ:

Ըստ պատգամավորի` չնայած համավարակի և 2020 թ. զինված հակամարտության ճնշող մարտահրավերներին` ՀՀ Կառավարությունը շարունակել է կենտրոնացված ուշադրություն դարձնել կլիմայական և բնապահպանական օրակարգին: Մասնավորապես, 2021 թ. Կառավարությունն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումներ (NDC), Ազգային հարմարվողականության (NAP) ծրագրերը: Նրա խոսքով` Կառավարության` Կլիմայի միջգերատեսչական խորհրդի մասին որոշումն արդյունավետորեն պարզեցրել է կլիմայի հետ կապված որոշումների կայացումը:

Խորհրդարանը հետևում է նաև գործադիրի եռամսյակային, կիսամյակային և տարեկան զեկույցների արդյունքներին:

Մերի Գալստյանը կարևորել է հանրության հետ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այլ խորհրդարանների փորձի ուսումնասիրությունը:

Խոսելով էներգիայի արտադրության մասին` պատգամավորը նշել է, որ մինչև 2030 թ. Հայաստանի նպատակն է ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արևային էներգիայի մասնաբաժնի 15 տոկոսին, իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինը կկազմի 54 տոկոս: Սա համապատասխանում է ԵՄ կանաչ գործարքի սկզբունքներին, որոնք ծառայում են որպես կարևոր ուղեցույց և հավակնությունների սանդղակ Հայաստանի` կանաչ օրակարգի հաստատման և կայուն զարգացման ճանապարհին:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում