Բրիտանիան մտադիր չէ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար Սև ծով ռազմանավեր ուղարկել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցչի հայտարարությանը։
«Մենք կշարունակենք ինտենսիվ աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ուղիներ գտնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, ներկայումս Սև ծովում բրիտանական ռազմանավերի օգտագործման պլաններ չկան», – ասել է նա: