Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Երևանում արցախցիների քաղաքական ակտիվությունը առնվազը որոշ հարցերի տեղիք է տալիս․ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանում արցախցիների քաղաքական ակտիվությունը և ընդհանրապես՝ Արցախից հայաստանյան ներքաղաքական զարգացումներին շահագրգիռ մասնակցությունն առնվազը որոշ հարցերի տեղիք են տալիս։

Իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում։ Արցախի իշխանություններին հարցեր ու դրանց պատասխանների ակնկալիքներ չկա՞ն։ Քաղաքական նոր մտքի ու քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտություն չկա՞ Արցախում։

Բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ կան Արցախում։ Ոչ ոք չի՞ ուզում պարզել 44-օրյա աղետալի պատերազմի պատճառահետևանքային կապերում մեր բաժին պատասխանատվությունը՝ անցյալից դասեր քաղելու, հետագայում նույնը չկրկնելու և աղետալի շրջապտույտից դուրս գալու համար։

Ոչ ոք չի՞ ուզում հետաքննել Փառուխի դեպքերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը։ Ոչ ոք չի՞ ուզում ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները, այդ ճանապարհին առնչվող արցախյան մասնակցության չափը կամ չմասնակցության չափն ու պատճառը։ Արցախյան հանրությանը չե՞ն հետաքրքրում այս հարցերը։ Չի՞ հետաքրքրում, թե պատերազմից հետո անցած մեկուկես տարում ինչ է արվել երկրի անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության, ընդհանրապես՝ անվտանգության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ։

Բացի դրանից՝ ոչ ոք չի՞ ուզում պարզել, թե արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մեջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը որն է։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» միտքը աքսիոմա է, այո՝ բացահայտ ու անվերապահ ճշմարտություն է, բայց դիրքորոշում չէ, քանի որ չի պատասխանում գլխավոր հարցին՝ իսկ Արցախի իշխանություններն ինչպիսի՞ն են տեսնում Արցախի ապագան, միջազգային հանրությանը ի՞նչ տարբերակ են առաջարկում և ի՞նչ հիմնավորմամբ։ «Չի կարող լինել»-ը հասկացանք, բա ո՞ր տարբերակը «կարող է լինել», և կա՞, արդյոք, այդ տարբերակին հասնելու «ճանապարհային քարտեզի» տեսլական կամ գոնե դրա անհրաժեշտության գիտակցում՝ սա է անհասկանալին։

Արցախում սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովման, միջպետական վարկի և այլնի տեսքով դրամական մուտքերի վերահսկելիության ու արդար բաշխման հարցերում լրջագույն խնդիրներ կան։ Այս հարցերին չարժե՞ պատշաճ ուշադրություն դարձնել։ Ոչ ոք չի՞ ուզում մերիտոկրատիա՝ «արժանիների իշխանություն» ունենալ Արցախում։

Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից։ Սրա չընկալումը ոչ միայն նշանակում է չհասկանալ բարեփոխումների (փրկության) բուն էությունը, այլև համազոր է սեփական պետականությունը չընկալելուն-չընդունելուն, սեփական ներուժը զրոյացնելուն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում