Աշխարհի ավելի քան 50 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, Ֆիլիպ Մորրիսն արժանացել է “Լավագույն գործատու” հավաստագրին։ Սա վկայում է նաև այն մասին, որ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցներն ամեն օր աշխատանքի են գնում ոգեշնչված՝ գիտակցելով, որ նաև իրենց աշխատանքից է կախված այն դրական ազդեցությունը, որ ընկերությունը կարող է թողնել աշխարհի վրա և ապահովել աշխատանքային ամենամրցունակ պայմանները թիմին միանալ ցանկացողների համար։
Ավանդական դարձած արդեն Ֆիլիպ Մորրիս Backstage շարքի շրջանակներում ներկայացնում ենք Արտաքին կապերի բաժնի աշխատանքն ու անեզր նվիրումը աշխատանքային բարձր ստանդարտներ ապահովելու գործին։
Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանն առաջարկում է անձնական կյանքի ու աշխատանքի միջև ներդաշնակության հասնելու ու երջանկության թերևս ամենապարզ բանաձևը․ պետք է ուրախ լինես գնալ աշխատանքի և այնուհետև ուրախ լինես վերադառնալ տուն։
“Կատարելապես երջանիկ եմ, որովհետև հավասարապես բավարարված են իմ երջանկության բանաձևի երկու վավերապայմանները։ Իհարկե, լինում են ծանրաբեռնված օրեր, լարված իրավիճակներ, երբ կարիք է լինում աշխատանքի գալ շուտ, աշխատել երկար, անգամ չընդմիջել։ Նկատել եմ, որ դա անում եմ անտրտունջ՝ ցանկությամբ բարեխղճորեն ու նվիրումով աշխատել ու ներդրումս բերել մի կազմակերպություն,որ հնարավոր բոլոր առումներով հոգ է տանում իմ բարօրության համար ”։ Լիաթոք ապրելն ու բարեխղճորեն աշխատելը մեր օրերում հեշտ չեն․ կյանքը լի է սթրեսներով, ժամանակը չի բավարարում, առաջանում են նորանոր մարտահրավերներ։ Արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանը նշում է, որ ամենուր ստիպված է եղել զոհաբերել ինչ-որ բան՝ աշխատանքի բովանդակային կոմպոնենտ, գործընկերների հետ համագործակցելու ցանկություն, աշխատանքի ֆինանսական գրավչություն, ի վերջո՝ ապագայի տեսլական։ Սակայն Ֆիլիպ Մորրիսի թիմին միանալով՝ նա չի հրաժարվել իր ցանկություններից ու առաջնահերթություններից և ոչ մեկից։ Հետևաբար, պատրաստ է լինել Ֆիլիպ Մորրիս ընտանիքի անդամը նաև մեկ, երեք, հինգ տարի անց։
“Պատրաստ եմ լինելու ընկերության դեսպանն ու քաջալերելու բոլորին բաց չթողնել իրենց հնարավորությունը միանալու այս կազմակերպությանը, որն աճի անեզր ճանապարհ է, ինչն ուրախ ես անցնելու՝ յուրաքանչյուր քայլիդ արդարացի գնահատանքով ձևավորվող մոտիվացիայով”։
Արտաքին կապերի բաժնի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը , կիսվում է իր կարիերայի նկատմամբ սպասելիքներով։ Ասում է՝ միշտ էլ ցանկացել է լինել այնքան հաջողակ, որ աշխատի մի վայրում, որտեղ կկարողանա միաժամանակ քաղել թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտի առավելություններն ու բավարարվածությունը՝ ծառայելով հանրօգուտ գործի և նպաստելով հանրային բարիքի ստեղծմանը՝ ամենամրցունակ աշխատանքային պայմանների ապահովման առումով։
“Պատկերացրեք մի ընկերություն, որը ներկայացված է աշխարհի 180 երկրներում, ունի ավելի քան 77 000 աշխատակից, ովքեր խոսում են ավելի քան 80 տարբեր լեզուներով և տարբեր մշակույթի ներկայացուցիչներ են։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ հնարավորություն է իրենից ներկայացնում այդպիսի վերազգային ընկերության ներկայացվածությունը Հայաստանում․ ներդրումներ, բազմամշակութային աշխատանքային միջավայրից բիզնես վարքագծի և էթիկայի լավագույն փորձի ներմուծում և տեղական աշխատուժի ներկայացուցիչներից կարճ ժամկետներում միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելուն ունակ իրական արհեստավարժների կերտում”։ Սա է Ֆիլիպ Մորրիսը․ ավելի լավ, թերևս, ասել հնարավոր չէ։