Thursday, 18 04 2024
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սահմանազատման հանձնաժողովում կոմպետենտ մասնագետներ չկան. Տպավորություն է՝ սկզբունքների համաձայնության փուլն անտեսել են

Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երեկ երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։

Հայկական հանձնաժողովի կազմում ևս 11 պաշտոնյա է ընգրկվել՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մյուս անդամներն են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

Ադրբեջանի հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։

Այս առնչությամբ քարտեզագիր Շահեն Շահինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ձևավորված սահմանազատման հանձնաժողովի կազմին նայելով տպավորություն է ստեղծվում, որ այն առաջին փուլը, որ պետք է իրականացվեր, այն է՝ սկզբունքների, փաստաթղթերի հետազոտությունը, կամ արդեն իրականացվել է, կամ անտեսվել է: Որովհետև պատմաբաններ և այլ կոմպետենտ մասնագետներ այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն: Միայն մի մասնագետ կա միջազգային իրավունքի հետ կապված՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել են այն մարդիկ, որոնք փաստացի պետք է ղեկավարեն փաստացի սահմանագծումը տեղանքում: Կան մասնագիտական կառույցների անդամներ, խոսքը կադաստրի կոմիտեի և ՊՆ-ի համապատասխան վարչության ներկայացուցիչների մասին է: Ինձ համար կոմպետենտ երրորդ անձն է, քանի որ իրեն փոքրիշատե ճանաչում եմ ու գիտեմ, որ ունի մասնագիտական գիտելիքներ: Կարծում եմ՝ ՊՆ-ն պետք է ունենա համապատասխան սարքավորումները, ներուժը՝ այդ աշխատանքների համար: Մեր հույսը դա է: Մյուս երկուսը, որ Կադաստրի կոմիտեից են, անկեղծ ասած, իրենց ծանոթ չեմ: Իրենք տեղանքում աշխատանքներ իրականացնողները չեն: Իսկ թե տեղում ովքեր են գործիքներով այդ աշխատանքներն անելու, ինչ աշխատանքներ են իրականացնելու, կարծում եմ՝ դրա համար հետագայում կընդգրկեն մասնագետների»:

Հարցին, թե ի վերջո, հայտնի՞ է, թե ինչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը, քարտեզագիրը պատասխանեց. «Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում ընդունված է, որ լայն հայտարարություններ չեն արվում, թե որ թվկանի քարտեզներով են իրականացվում այդ աշխատանքները, քանի որ դրանք դրվում են բանակցության: Նման հանդիպումից առաջ հայկական կողմը պետք է ունենար կամ ունի հստակ  տեսակետ, թե որ թվականի քարտեզով են մերոնք պատրաստ իրականացնել սահմանագծման աշխատանքները: Պարզ լեզվով ասած, պետք է լինի մի քարտեզ, որն իրենց ձեռքը վերցրած պետք է գնան այդ հանդիպմանը: Գնան ու ասեն՝ մենք առաջարկում ենք սահմանագծում իրականացնել այս սահմաններով: Ադրբեջանն էլ նույնը պետք է անի, պետք է բերի իր քարտեզը, դնի մեր հանձնաժողովի առաջ ու ասի՝ ես էլ առաջարկում եմ այս քարտեզով անել: Հետո այդ երկու առաջարկները համադրեն, տեսնեն՝ որ հատվածներում են առաջարկները համընկնում, որտեղ չեն համընկնում:

Համընկնող հատվածների շուրջ, հավանաբար, քննարկում չի ընթանա, քննարկումը կընթանա չհամընկնող հատվածների շուրջ: Առաջին քայլը դա է լինելու: Սա այն դեպքում, եթե առաջին փուլը բաց են թողել կամ արդեն քննարկվել, ավարտվել է: Խոսքը սկզբունքների ընտրության մասին է: Այսինքն ընտրվել է, որ մենք սահմանագծում անում ենք այսինչ թվականի սովետական քարտեզի հիման վրա: Այդ մասն արդեն պետք է քննարկված լինի, եթե գնում են նման հանդիպման»:

Անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նխագահ Շառլ Միշելի արած հայտարարությանը, Շահեն Շահինյանն ասաց. «Այդ հայտարարությունում առաջին տարակուսելի բանն այն է, որ այնտեղ Արցախի ինքնորոշման, նրա տարածքային ամբողջականության մասին խոսք չկար: Երկրորդն այն է, որ նշվում էր, թե պետք է կապ ապահովվի Հայաստանի տարբեր մասերի միջև: Դա կարող է երկու մեկնաբանություն ունենալ. նախ, կարելի է մեկնաբանել, որ խոսքվում է Նախիջևանի միջոցով Արարատի մարզը կապել Սյունիքի հետ, կամ օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի մասին է խոսքը, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկ եթե դիտարկենք վատագույն տարբերակը, ապա կարող է խոսվել անկլավային տարածքների մասին, որոնցով անցնում են Հայաստանի մարզերն իրար կապող ճանապարհները: Հայտարարության մեջ այս մասով չկա կոնկրետություն»:

Ինչ վերաբերում է նրան, թե սահմանազատման գործընթացը որքան կարող է տևել, նա ասաց. «Միջազգային պրակտիկայում կան օրինակներ, երբ բանակցություններն ընթանում են տասնյակ տարիներ և չեն ավարտվում: Իսկ կան օրինակներ, երբ ավարտվում են շատ սեղմ ժամկետներում, ասենք, 2-5 տարում: Ժամկետների մասին խոսելիս պետք է առաջնորդվել սկզբունքով, թե ինչքան ժամանակ կպահանջվի կողմերին՝ միմյանց հետ պայմանավորվելու սահմանազատման աշխատանքների ամեն կետի վերբերյալ: Որովհետև եթե նայում ենք մեր հայկական պետականության շահից, պետք է ցանկացած բլուր, ցանկացած նոր քննարկման առիթ լինի և փորձեն հնարավորինս հօգուտ Հայաստանի որոշումներ կայացնել, որովհետև տեղից էլ մեր պետությունը փոքր է և ամեն հողակտորի կորուստը մեզ համար կարող է ծանր հետևանքներ ունենալ: Այսինքն կախված նրանից, թե դիմացի կողմը ինչքան պատրաստ կլինի բանակցելու և փոխհամաձայնության գալու, այդ գործընթացը կարող է տևել տարիներ անգամ տասնամյակներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում