Թուրքիան ԱՄՆ-ին խնդրանք է ուղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու վերաբերյալ։
Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
«F-16-երի հետ կապված գործընթացը շարունակվում է, Կոնգրեսից դրական ազդակներ են գալիս: Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները, և շարունակելու ենք դա պահանջել», – ասել է Չավուշօղլուն: