Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Մերձավորարևելյան «մախաթը կրկին դուրս է գալիս պարկից. Բրյուսելյան գործընթացի նշանակությունը

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողություն սկսելու մտադրության մասին: Այդ մասին հայտարարել է Էրդողանը: Խոսքը վերաբերում է քրդական խմբավորումների վերհսկողության տակ գտնվող տարածքին, իսկ այդ խմբավորումներին աջակցում է ԱՄՆ-ը: Այլ կերպ ասած, Թուրքիան ռազմական գործողություն է սկսում ԱՄՆ աջակցության գոտու դեմ, հետևաբար ստացվում է՝ ԱՄՆ դեմ: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, միարժեք ասելը թերևս կլինի ոչ ամբողջական: Մի կողմից, ԱՄՆ-ը փորձում է հաղթահարել Թուրքիայի դիմադրութունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, ինչին ի պատասխան էլ Անկարան փորձում է այս կերպ բարձրացնել իր դիմադրունակությունը կամ համաձայնության գինը:

Մյուս կողմից, բավականին ուշագրավ զարգացումներ են Իրանի շուրջ: Հայաստանի հանրության ուշադրությունը մայիսի 22-ին գամվել էր Բրյուսելի վրա՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման առիթով, բայց մայիսի 22-ին ուշադրության արժանի էական բան է տեղի ունեցել Թեհրանում: Այնտեղ իր տան մոտ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Ղուդս հատուկ ստորաբաժանման հրամանատարներից մեկը՝ գնդապետ Հասան Սայադ Հոդային: Նա պատասխանատու էր մի բաժանմունքում, որը զբաղվում է Իսրայելի դեմ հատուկ օպերացիաներ մշակելով և իրականացնելով: Բանն այն է, որ սպանությանը նախորդել էին բավականին ուշագրավ իրադարձություններ և հայտարարություններ: Մասնավորապես, թե Իսրայելի, թե ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել, որ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ունենալ միջուկային առաջին ռումբը: Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել էր ԱՄՆ, անելով խիստ ուշագրավ հայտարարություն, որ՝ Իրանին այժմ կանգնեցնելու համար կպահանջվի շատ ավելի ցածր գին, քան մեկ տարի անց: Ընդ որում, սրան զուգահեռ տեղի ուեցավ լարումը ՌԴ և Իսրայելի միջև, որին անդրադարձել էի շաբաթներ առաջ, ինչպես նաև Սիիրիայում ռուսական ՀՕՊ աշխատանքը իսրայելական օդանավերի դեմ՝ առաջին անգամ: Միաժամանակ, Հորդանանի թագավորը գործնականում պաշտոնապես հաստատեց, որ ռուսական զինուժի որոշակկի ծավալի հեռացումից հետո առաջացած վակուումը Սիրիայում զբաղեցրել է Իրանը: Իսկ Սիրիայի նախագահ Ասադը մի քանի օր առաջ այցելել էր Թեհրան: Այլ կերպ ասած, Իրանի շուրջ ծավալվում են աշխույժ քննարկումներ և հնարավոր է գործընթացներ, որոնք հանգեցրել են իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանության, այն էլ Թեհրանում: Ընդ որում, խնդիրը լոկ բարձրաստիճանության հանգամանքը չէ, այլ այն, որ սպանվել է Իրանի քաղաքականության համար նշանային, խորհրդանշական կառույցի բարձրաստիճան զինվորական: Կառույց, որը էական դեր ունի Իրանի մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում:

Եվ այս իմաստով, իրավիճակը անկասկած ոչ ամբողջապես նույնական, սակայն բավականին նման է 2020 թվականի հունվարի իրադրությանը, երբ ԱՄՆ նախագահի հրահանգով սպանվեց Իրանի ռազմա-քաղաքական առանցքային ֆիգուրներից մեկը՝ Ալ-Ղուդս հատուկ զորամիավորման հրամանատար, գեներալ Սոլեյմանին, որն Իրանի նախագահի իրական հավակնորդ էր: Իհարկե այս դեպքում խոսք չկա գնդապետ Հասան Սայադ Հոդայի սպանության այսպես ասած պաշտոնական հանձնառության մասին, սակայն սա մի իրավիճակ է, որ հազիվ թե հնարավոր է «մախաթը պահել պարկում»: Բայց հարցն այն է, թե՝ ով և ի՞նչ պետք է անի այդ «մախաթը», որը թերևս ավելի ու ավելի է դուրս գալիս պարկից մերձավորարևելյան ռեգիոնում: Ըստ ամենայնի, նաև այստեղ պետք է փնտրել Թուրքիայի նոր ռազմարշավի մտադրությունը, որը թերևս պայմանավորված է «մախաթի» հանդեպ սուբյեկտի, այլ ոչ օբյեկտի կարգավիճակ ունենալու մղումով: Այդ ամենը անկասկած ոչ միայն Հայաստանից հեռու չէ, այլ ըստ էության օրգանական կապի մեջ է կովկասյան ռեգիոնի անվտանգության ճարտարապետության հետ: Հենց մերձավորարևելյան «դոմինոյի էֆեկտով» է, որ աստիճանաբար փլվեց նաև Կովկասի հետխորհրդային անվտանգության ճարտարապետությունը, որի համար աղետալի 2020 թվականը հենց սկսվեց իրանցի գեներալի աննախադեպ ռազմա-քաղաքական բնույթի սպանությամբ: Ահա այս՝ մերձավորարևելյան ռեգիոնում տեղի ունեցող զարգացումների համատեքստում առավել է կարևորվում Եվրամիության մասնակցությամբ բրյուսելյան գործընթացի արդյունավետությունը, հատկապես նկատի ունենալով, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի ուղղությամբ բավականին աշխույժ են աշխատում Լոնդոնն ու Թել-Ավիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում