Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը մեկնել է Ալբանիա․«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ֆեյնորդի» դեմ խաղում

Վաղը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի կուենան Կոնֆերնցիաների լիգայի եզրափակիչը իտալական «Ռոմայի» և հոլանդական «Ֆեյնորդի» միջև։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» ունի հնարավորություն պատմական նշանակության տիտղոս նվաճելու։ Կոնֆերենցիաների լիգան անց է կացվում առաջին անգամ և բնական է, որ առաջին հաղթողը առանձնահատուկ տեղ կզբաղեցնի պատմության էջերում։ «Ռոմայի» կազմում պատմական հաջողության հասնելու հնարավորություն ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս կարող է դառնալ առաջին և միակ ֆուտբոլիստը, որը եվրագավաթների երկու մրցաշարերում դարձել է հաղթող։ Կտեսնե՞նք արդյոք Մխիթարյանին վաղը խաղադաշտում։ Ըստ իտալական լրատվամիջոցների հայ ֆուտբոլիստը, որը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության կիսեզրափակչի «Լեսթերի» հետ խաղում վնասվածք էր ստացել մայիսի 22-ին անհատական մարզում է անցկացրել։

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է Տիրանա և նախախաղային մարզման ժամանակ միայն պարզ կդառնա հայ կիսապաշտպանն կկարողանա օգնել իր թիմին, թե ոչ: Ըստ վերլուծաբանների հավանականությունը փոքր է, որ Մխիթարյանը վաղը կլինի մեկնարկային կազմում։ Մասնավորապե, Մոուրինյոն խաղը կսկսի 3-5-2 մարտավարությամբ և այպիսի մեկնարկային կազմով․ Ռուի Պատրիսիո, Ջանլուկա Մանչինի, Քրիս Սմոլինգ, Ռոջեր Իբանյես, Ռիք Կարսդորպ, Բրայան, Կրիստանտե, Սերժիո Օլիվեյրա, Լորենցո Պելեգրինի, Նիկոլա Զալեվսկի, Նիկոլո Ձանիոլո, Թեմի Աբրահամ։ Չի բացառվուն, որ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին փոխարինամն դուրս բերի երկրորդ խաղակեսում: Կարծում ենք պարզ է, որ ամենաշատը եզրափակչին ցանկանում է մասնակցել հենց Մխիթարյանը, քանի որ նա արդեն մեկ անգամ բաց է թողել եվրագավաթային խաղարկության եզրափակիչը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին «Արսենալի» հետ նա չէր մեկնել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպմանը, քանի որ այն տեղի էր ունեցել Բաքվում։ Լրատվամիջոցները գրում են նաև, որ Մոուրինյոն հույս ունի, որ Մխիթարյանը այնուամենայնիվ կկարողանա օգնել «Ռոմային»։ Պորտուգալացի մասնագետի կարծիքով Մոուրինյոն «Ֆեյենորդն» առաջիկա դիմակայությունում որոշակի առավելություն ունի։ «Մենք 15-րդ հանդիպումը կանցկացնենք եվրագավաթային մրցաշրջանում, սկսել ենք օգոստոսին եւ շատ ենք ճանապարհորդել։ Դրա համար մեծ գին ենք վճարել Իտալիայի առաջնությունում՝ միավորներ կորցնելով մեզնից մի քանի օր ավելի շատ հանգստացած թիմերի հետ հանդիպումներում։ Կոնֆերենցիաների լիգան բարդ մրցաշար է, եւ հիմա մենք պետք է մտնենք պատմության մեջ՝ հաղթելով եզրափակիչում։ Իհարկե, «Ֆեյենորդն» ունի մեծ առավելություն։ Նրանց ազգային առաջնությունն ավարտվել է, իսկ մենք կարևոր խաղ անցկացրին «Տորինոյի» դեմ պահպանելով 6-րդ հորիզոնականը։

Լրացուցիչ հանգստի հնարավորություն մեր խաղացողները չեն ունեցել, իսկ մրցակիցը հանգիստ նախապատրաստվել եզրափակչին», ասել է Մոուրինյոն։ Վերջինս նշել է նաև, որ անկախ եզրափակչի արդյունքից չի պատրաստվում հեռանալ «Ռոմայից»․ «Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայեդում» աշխատել է 20 տարի: Այսինքն պետք է Հռոմում մնամ մինչեւ 79 տարեկա՞նը: Հնարավոր է՝ մնամ մինչեւ 70-ը: Ինձ դուր է գալիս այստեղ, կարծում եմ՝ դուք էլ եք տեսնում: Դեռ համաձայնել եմ 3 տարվա պայմանագրի, տեսնենք, թե հետո ինչ կլինի: Ներկան միակ բանն է, որ կարեւորություն ունի ֆուտբոլում, ուզում եմ մնալ «Ռոմայում»»։ Իտալական մամուլում վերջին օրերին շատ հիշատակվում 5 տարի առաջ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինոյի և Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս էին, որ հայ ֆուտբոլիստին և Մոուրինյոնի կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ 5 տարի առաջ մեր ֆուտբոլիստը տեղ էր գտել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկի խորհրդանշական հավաքականում։Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր «Այաքսին»։

Մխիթարյանն այս մրցավեճում դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։ Բուքմեյքերական ըներությունները վաղվա խաղում նախապատվաությունը տվել են «Ռոմային»։ Վերջինի հաղթանակի համար սահմանված է 2․3 գործակցով։ Ոչ-ոքին գնահատված է 3․4, իսկ «Ֆեյնորդի» հաղթանակը՝ 3․1 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում