Ուկրաինայում իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում տարբեր սցենարներ են մշակել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տնտեսական միջազգային ֆորումի ընթացքում՝ տեսակոնֆերանսի միջոցով։
Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանություններն իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։ Երկուշաբթի օրը Զելենսկին տեսահոլովակի միջոցով դիմել է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին։