Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով:

«Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը հնարավորինս մասնակցային դարձնելու համատեքստում՝ գույքագրվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց ուղղությամբ հնչեցված առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև նախանշվել են գործունեության հետագա ուղղությունները:

Փոխնախարար Մինասյանը քննարկման ընթացքում հատուկ արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից: Այդ ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել է քննարկում ԲԴԽ անդամների և ՀՀ տարբեր ատյանների դատավորների հետ, որոնց արդյունքում՝ դիտարկվել է չորս հնարավոր տարբերակ՝ ԲԴԽ որոշման բողոքարկում ԲԴԽ մեծ պալատ, Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան կամ նոր ստեղծվելիք անկախ մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի ներառական ու լայն քննարկում՝ փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման հնարավոր ուղղությունների բացահայտման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում