Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ: Լավրովի զանգերը Երևան և Բաքու, հաջորդում են Բրյուսելում մայիսի 22-ին ԵԽ նախագահ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որից հետո ԵԽ նախագահը ազդարարեց մի շարք պայմանավորվածությունների կամ համաձայնությունների մասին, որոնք արդեն հայտնի են բավականաչափ: Ինչպես արդեն իսկ դիտարկել էի բրյուսելյան հանդիպման մասին առավոտյան անդրադարձում, առանցքային հարցերից մեկը դրան Ռուսաստանի արձագանքն է: Եվ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բրյուսելից անմիջապես հետո զանգահարում է Երևան և Բաքու, հեռախոսազրույցներ ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, վկայում է հենց այն մասին, որ Ռուսաստանը բավականին զգայուն է ընդունել Բրյուսելի հանդիպումն ու համաձայնությունները: Այստեղ իհարկե իրավիճակը բազմիմաստ է, և խոշոր հաշվով, այն համաձայնությունները, որոնց մասին հայտարարվել է Բրյուսելից հետո, զգալիորեն համահունչ են այն օրակարգին, որ փորձում է առաջ մղել Ռուսաստանն իր գլխավորությամբ՝ եռակողմ ձևաչափով:

Ռուսաստանը ինքն է շահագրգռված ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակմամբ, առավել ևս այժմ, երբ Ռուսաստանն ինքը գործնականում գտնվում է շրջափակման պայմաններում՝ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Խոսքն իհարկե արևմտյան ուղղությամբ «արգելափակվածության» մասին է, բայց գործնականում հենց այդ ուղղությունն է համաշխարհային տնտեսության «ծանրության կենտրոնը» և Կովկասը գործնականում վերածվում է մի կողմից դրան առավել մոտ լինելու ճանապարհի, իսկ մյուս կողմից էլ այդ շրջափակվածության պայմաններում սնուցման առավել քան կարևոր հաղորդուղու՝ ՌԴ համար կարևորագույն նշանակություն ունեցող մերձավորարևելյան ռեգիոնի հետ հաղորդակցության համատեքստում:

Այս առումով մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգ: Այդ ամենի համատեքստում, ՌԴ-ն ամենևին դեմ չի լինի, եթե Եվրամիության ձևաչափի միջոցով առավել բարձրանա ռեգիոնալ իրավիճակի կառավարման, հաղորդուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթացը: Մոսկվայի համար խնդիրն այն է սակայն, որ այդ գործընթացում չկորցնի դե ֆակկտո համանախագահությունը և գործնականում չկորչի դրա վրա ցանկացած պահի ազդելու հնարավորությունը, այլապես ամեն ինչ կստանա բացարձակապես հակառակ էֆեկտ: Ահա այդ խնդրի համատեքստում, գործնականում Հայաստանի համար նվազագույն խնդիրն այն է, որ գործընթացը շարունակվի ավելի շատ հենվելով հենց Եվրամիության ու Ռուսաստանի ընդհանուր հետաքրքրության հանգամանքին: Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում դա թույլ կտա ապահովել օրակարգ, որում հնարավոր կլինի՝ եթե ոչ ուղիղ ձևակերպումներով շարադրված, այդուհանդերձ արտացոլված պահել Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրակարգեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում