
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին կոչ է արել միլիարդատեր ձեռներեցներին, այդ թվում՝ Իլոն Մասքին և Ջեֆ Բեզոսին, նպաստել համաշխարհային սովի դեմ պայքարին ու գումարներ նվիրաբերել։ Այս կոչով նա հանդես է եկել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Աշխարհը լուրջ ճգնաժամի մեջ է: Սրանք պարզապես խոսքեր չեն: Օժանդակեք. աշխարհը ձեր կարիքն ունի», – ասել է Բիսլին:
Նա պատմել է, որ անցյալ տարի սոցիալական ցանցերում նամակագրություն է ունեցել Իլոն Մասկի հետ, և վերջինս հարցրել է, թե ինչպես կարող է 6 միլիարդ դոլարի նվիրատվությունը օգնել ՄԱԿ-ի այս գործակալությանը՝ լուծելու սովի խնդիրը։ «Մասկը հիմնադրամին ուղարկեց 6 միլիարդ դոլար։ Բոլորը կարծում էին, որ այդ գումարները հասել են մեզ, բայց մենք դեռ չենք ստացել դրանք: Ուստի, ես լիահույս եմ դեռ»,- հավելել է Բիսլին։