
«Ռուսական տնտեսությունը արժանապատվորեն դիմակայում է պատժամիջոցների հարվածին՝ չնայած բոլոր դժվարություններին». այսօր այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Պուտինը ընդունել է, որ տնտեսության մեջ «ամեն ինչ հեշտ չէ». «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, կառավարության տնտեսական բլոկի կողմից պահանջում է հատուկ ուշադրություն ու ջանքեր, և ուզում եմ շեշտել, որ այդ ջանքերը դրական են ազդում»։
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրի մակարդակը ռեկորդ է սահմանել։ «Անցյալ տարի գրանցվել է ռեկորդային մակարդակ՝ գրեթե 38,5 միլիարդ դոլար»,- հավելել է ՌԴ ղեկավարը։