Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Արցախում անցնում են կիսանախագահականի՝ արցախյան հարցում պատասխանատվությունը լղոզելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։ Ձեր կարծիքով այս անցումն ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչքանո՞վ կապ ունի Արցախի անվտանգային մարտահրավերների հետ՝ ինչպես նշվում է հիմնավորման մեջ։

-Ընդհանուր առմամբ այսօր Արցախում ընտրություններ անցկացնելը բավականին դժվար պրոցես է լինելու՝ հաշվի առնելով Արցախի  դե ֆակտո կարգավիճակը։Երկիրը գտնվում է ռուսական տիրապետության տակ և ցավոք սրտի թիվ մեկ որոշում կայացնողներն Արցախում ռուս խաղաղապահներն են։Այդ առումով կարծում եմ նախագահական ուղղահայացի թուլացումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Առաջինը՝ պարտականություններն ու իշխանական լիազորությունները լղոզելն է։ Այսինքն այդ անցումը թույլ կտա մոտավորապես նույն բանը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, երբ կիսանախագահականից մենք անցանք պառլամենտարիզմի։ Կային մի քանի պատճառներ, որոնցից մեկը պատասխանատվության լղոզումն էր։ Հիմա,  այս փոփոխություններով Արցախում որոշում կկայացնի ոչ թե մեկ մարդ՝ տվյալ դեպքում Արայիկ Հարությունյանը, այլ խորհրդարանը, որտեղ կա մի քանի խմբակցություն։ Այդ խմբակցություններում էլ շատ դեպքերում իրար մեջ լուրջ հակասություններ կան։ Դա արվում է ապագայի համար, երբ հնարավորություն ու անհրաժեշտություն է լինելու, որ Արցախը որևէ դիրքորոշում հայտնի, որպեսզի պատասխանատվությունը չլինի մեկ մարդու վրա։ Վերջիվերջո մենք  չգիտենք՝ Արցախում   ընդհանրապես նախագահական ընտրություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Էլեմենտար մի  բան՝ կարող է այնպես լինել, որ ռուսները թույլ չտան այդ ընտրություններն անցկացնել։ Եվ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ դրան դեմ է լինելու Ադրբեջանը։ Այդ ամենը հաշվի առնելով Արցախի ղեկավարությունն այսօր փորձում է գտնել պահեստային ելքեր, որից մեկը պատասխանատվության լղոզումն է ու երկրորդ ընտրությունների անցկացումը։ Ուզում են այլընտրանք ստեղծել։ Կոպիտ ասած՝ եթե ռուսներն արգելեն մի ընտրությունը, չեն կարող արգելել մյուսը։ Իրավիճակը շատ պատային է այսօր։ Եվ ոչ ոք չգիտի, թե Արցախի կարգավիճակն այսօր ոնց է որոշվելու։ Ամենակարևորն այսօր ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո տեղի ունենալիքն է՝ այդ նույն իշխանության ուղղահայացի կառուցման պրոցեսում։

Իսկ հանրաքվե անցկացնելու բարդություններ չե՞ն լինի։

-Միանշանակ կարող են լինել բարդություններ։ Ես սպասում եմ, որ նման բան կլինի, որովհետև Ադրբեջանը միանշանակ դեմ է լինելու դրան։ Այստեղ ամեն ինչ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններում այսօրվա իրավիճակից։ Եթե Ադրբեջանը կարողացավ Ռուսաստանին ինչ-որ բան առաջարկել դրա դիմաց, Ռուսաստանը միանշանակ իր բոլոր լծակներն օգտագործելու է, որպեսզի այդ հանրաքվեն Արցախում չկայանա։Միակ լծակը, որ Ադրբեջանն այսօր կարող է գործադրել Արցախի վրա ճնշման համար՝ Ռուսաստանն է։

Եթե նշում եք, որ Արցախում նպատակ ունեն պատասխանատվությունը լղոզել, ավելի հեշտ չէ՞ր լինի հրաժարական տալ։

-Ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանն այսօր պատրաստ է իշխանությունից հրաժարվել։ Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է՝ մանավանդ կոնկրետ պարոն Հարությունյանի համար, եթե հաշվի առնենք, թե նա ինչպես է դարձել Արցախի նախագահ։Կա նաև օբյեկիտվ պատճառ։Հիմա, եթե Արայիկ Հարությունյանը հեռանա իշխանությունից, իր փոխարեն գա ինչ-որ իքս մարդ, չեմ կարծում, որ դրանից ինչ-որ իրավիճակ է փոխվելու։ Ես ընտրությունների ժամանակ դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանը դառնա նախագահ, բայց այսօր ես որևէ օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում, որպեսզի նա հրաժարական տա ու իր փոխարեն որևէ ուրիշ մարդ գա։ Դրանից Արցախում որևէ բան չի փոխվելու և դա փաստ է։ Այդ ամեն ինչը տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմից հետո։ Մեծ հաշվով այդքան էլ կարևոր չէ, թե ով է Արցախի նախագահը՝ հաշվի առնելով, որ բանակցային իրողություններն առաջին հերթին ձևավորում է Երևանը։ Եվ կոնկրետ այս ժամանակահատվածում ես գիտեմ, որ պարոն Հարությունյանի ու պարոն Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն կապված բանակցային գործընթացի հետ, չկա։

Այսինքն՝ ստացվում է Արայիկ Հարությունյանի մնալը ձեռնտու է նաև Երևանին։

Այո դա միանշանակ այդպես է։ Այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում