Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ակտիվ ռազմական գործողությունների սկզբից Խարկովի փրկարարներն ապամոնտաժել են ռուսական բանակի գնդակոծության արդյունքում ավերված 98 օբյեկտի փլատակներ։
Հայտնաբերվել է ավելի քան 150 դիակ, շուրջ 250 մարդ փրկվել է։ Այս մասին ուկրաինացի լրագրողներին հայտնել է Խարկովի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ Անատոլի Տորյանիկը։