Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի նախագահի կարևոր այցը՝ փլուզվող տնտեսակարգի բախտորոշ շրջափուլում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում է, որտեղ մասնակցել է Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովի բացմանը: Այս տարի Դավոսի համաժողովը անցկացվում է մայիսին, իսկ հետաձգման պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր: Խոսել այն մասին, թե ինչ է Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովը, թերևս ավելորդ է: Այն աշխարհատնտեսական, սակայն գործնականում նաև աշխարհաքաղաքական կարևորագույն ամենամյա իրադարձություն է, որտեղ համաշխարհային տնտեսական և քաղաքական էլիտան քննարկում է միջազգային կյանքի ընթացքն ու հեռանկարները: 2022 թվականի համաժողովը այդ առումով ունի բազմակի ավելի կարևոր նշանակություն, որովհետև տեղի է ունենում մի շրջափուլում, երբ համաշխարհային թե քաղաքականության, թե նաև տնտեսության համար իսկապես բախտորոշ ժամանակաշրջան է, ցավոք սրտի իհարկե առայժմ տագնապի և անորոշության համատեքստով:

Բանն այն է, որ Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-Արևմուտք պրոքսի, իսկ որոշակի իմաստով գրեթե ուղիղ պատերազմը բերել է մի իրադրության, երբ փլուզվում է ոչ միայն աշխարհակարգը, այլ նաև հետխորհրդային աշխարհ-տնտեսությունը: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները ներկայիս իիրավիճակը համաշխարհային տնտեսության համար գնահատում են ամենավատը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ներկայումս բավականին բաց տեքստով խոսվում է անգամ պարենային ճգնաժամի լրջագույն սպառնալիքի մասին: Փոխվում է համաշխարհային տնտեսության լոգիստիկան, վերաիմաստավորվում են տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղություններ: Այդ ամենը Հայաստանի համար ոչ միայն հեռու չէ՝ որքան էլ Հայաստանը համաշխարհային տնտեսության ամենաինտեգրված անդամներից չէ, այլ նաև էական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա թե անմիջականորեն տնտեսական, թե ռազմա-քաղաքական անվտանգության ասպեկտում:

Ընդ որում, այստեղ էական է ոչ միայն այն, որ ինքնին տնտեսությունն է որևէ պետության դիվանագիտական, արտաքին արդյունավետ քաղաքականության, մարտունակ բանակի և պաշտպանական հնարավորինս ինքնաբավ կարողության հիմքը, այլ նաև նկատի ունենալով հանգամանքը, որ համաշխարհային տնտեսական փլուզման և վերափոխման գործընթացը շոշափելիորեն առնչվում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի միջազգային քաղաքական դերակատարմանը, դրանից մեզ համար բխող թե որոշակի հնարավորություններով, և թե ռիսկերով: Ահա այս պայմաններում, Դավոսի  միջազգային համաժողովի բացմանը Հայաստանի նախագահի մասնակցությունը լինելով շատ կարևոր ու ողջունելի, պետք է ունենա նաև միանգամայն հստակ նպատակային «պարունակություն»: Ներկայումս բոլորովին այն իրադրությունը չէ, որ միայն մասնակցությունն ու շփումները արդեն իսկ կարող են դիտվել նպատակ: Դրանք իհարկե շատ կարևոր են, սակայն ներկայիս շրջափուլում՝ խիստ անբավարար: Դավոսի հանաժողովում Հայաստանի նախագահի մասնակցությունը պետք է արտահայտվի որոշակիորեն չափելի ուրվագծերով, որոնք կենթադրեն զարգացման ներուժ պարունակող շարունակություն հետագա ամիսների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում