ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ։ Հանդիպումը կայացել է Տոկիոյի Կայսերական պալատում, որտեղ Սպիտակ տան ղեկավարը ժամանել է 2021-ի հունվարին իշխանության գալուց ի վեր իր առաջին ասիական շրջագայության շրջանակներում Հարավային Կորեա կատարած այցից հետո։ Բանակցությունները տևել են կես ժամ։
Հանդիպման նպատակն էր «ամերիկյան ժողովրդի անունից ողջույններ փոխանցել և ընդգծել Ճապոնիա-ԱՄՆ հարաբերությունների ամրությունը», – ասվում է Սպիտակ տանը:
Նարուհիտոն, ով գահը է բարձրացել 2019 թվականի մայիսին, նախկինում հյուրընկալել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։