Այսօր Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նախագահները քննարկելու են ինտեգրիացիոն, ներմուծման փոխարինման, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նրանք ապրիլին՝ տիեզերագնացության օրը, հանդիպել են «Վոստոչնի» տիեզերակայանում, հանդիպել են Մոսկվայում և պայմանավորվել՝ հանդիպել Սոչիում. «Հետևաբար, սա լիովին նորմալ փոփոխություն է»։