Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, հրապարակեց այս տարվա ապրլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում կասկածելի հանգամանքներում սպանված Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը. ըստ այդմ՝ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը` 2 տարի պայմանական ազատազրկման, իսկ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանին և Գագիկ Ղազարյանին դատարանն արդարեցրեց: Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև դատավարությանը հետևող իրավապաշտպանները գրեթե համոզված են, որ Աշոտ Հարությունյանը պարզապես ՙքավության նոխազ է. մեղադրողի պահանջած ութ տարվա ազատազրկումը համաչափ չէ նրա մեղավորությանը, իսկ իրական մեղավորը` սպանողը, Մորիս Հայրապետյանն է: