
Վարչապետն ասել է, որ շատ տխուր է տեսնել, որ Կիևի փողոցներում երեխաներ և դեռահասներ չկան։ «Երբ անցյալ ամիս ձեր նախագահն ինձ ցույց տվեց Կիևը, երեխաների և երիտասարդների բացակայությունը փողոցներում և այգիներում ինձ շատ տխրեցրեց: Ներխուժումից հետո ձեզանից շատերը ստիպված եղան լքել տները: Դուք հեռացել եք ընտանիքից, ընկերներից, ընտանի կենդանիներից, խաղալիքներից և ծանոթ ամեն ինչից՝ ապաստան փնտրելով մետրոյի կայարաններում, հեռավոր քաղաքներում և այլ երկրներում: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է այս տարի ձեզ համար»,- գրել է Ջոնսոնը։
Ջոնսոնն ասել է, որ երեխաները պետք է հպարտանան իրենց երկրով, իրենց ծնողներով, իրենց ընտանիքներով, իրենց զինվորներով և ամենից շատ՝ իրենցով: