Sunday, 28 05 2023
Սփյուռք եզրը օգտագործելով առաջ չենք գնա, պետք է հասցեական խոսել
Ղազախստանը կխստացնի վերահսկողությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ
Մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի և Երևանի միջև. Ալիև
Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել

ՀՅԴ-ն անպատասխանատու և արկածախնդրական քայլից հետո, պատրաստվում է ինչ-որ միությունների անունով հանդես գալ հայտարարությամբ

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը հայտարարություն է տարածել․

«Իրանից ավտոբուսներով մոլեռանդ կամ անտեղյակ խմբեր Հայաստան փոխադրելու ՀՅԴ-ի անպատասխանատու և արկածախնդրական քայլից հետո, այժմ տարածվող լուրերի համաձայն ՀՅԴ-ը պատրաստվում է իրանահայ եկեղեցական ու համայնքային մարմինների և ինչ-որ միությունների անունով հանդես գալ հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններին և իրավապահ ուժերին մեղադրելու է արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող փողոցային պայքարի մասնակիցների դեմ իբրթե բռնաճնշումներ գործադրելու մեջ: Այս երևույթը մտահոգիչ է երկու առումով: Առաջինն այն, որ այս քայլով միտում են Սփյուռքը, այս դեպքում իրանահայ համայնքը, ներքաշել Հայաստանի ներքաղաքական այնպիսի զգայուն հարցերում, որի իրավունքը միմիայն պատկանում է Հայաստանում ապրող եւ արարող ՀՀ քաղաքացուն եւ երկրորդ՝ մտահոգություն է առաջանում, որ ՀՅԴ-ն և փողոցի պայքարի իր գործընկերները նպատակադրել են Հայաստանում հարցերը տանել հավելյալ լարվածությունների ու առճակատումների, և նման հայտարարությունները կարող են հող պատրաստել այդ նպատակի համար: Վերահաստատենք, որ իրանահայությունը դեռ հին անցյալից, և հատկապես 1988 երկրաշարժի օրերից սկսած մինչև Հայաստանի անկախությունը, Արցախի ազատամարտի, 2018թ. համաժողովրդական շարժման և 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է պետականամետ և աջակցել հայրենիքի զարգացմանը, կայունացմանը, հզորացմանը, ծաղկմանն ու նաև ՀՀ-Իրան հարաբերությունների ամրապնդմանը: Հետևաբար ՀՅԴ-ի հաջորդական արկածախնդրական քայլերը որևէ կերպ չեն առնչվում իրանահայ համայնքին և, որ նման քայլերը առաջինը դատապարտվում են հենց իրանահայերի մեծամասնության կողմից: Հայաստանը ապրում է զգայուն ժամանակաշրջան, և իրանահայությունը խորապես գիտակցելով այս փաստը, կանգնած է Հայաստանի և հայրենի ժողովրդի կողքին և որևէ մեկ կողմ կամ կուսակցություն չի կարող խաթարել այդ ազգային միասնությունը»:

Լուսանկարում՝ «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում