Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չավուշօղլուն փորձել է ամրացնել Ալիևի դիրքերը Փաշինյանի առաջ․ Թուրքիայում լավ են հասկանում՝ արցախյան հարցում միջնորդ չեն կարող լինել

Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Մևլութ Չավուշօղլուն, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասել է, որ Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին»։

«Մենք մշտապես կոչ ենք անում ու խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին երկրի ներսում ճնշում են արմատականները, իսկ դրսում՝ սփյուռքը։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն պետքարտուղար Բլինքենին, այլև մեր այլ զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրել ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Չավուշօղլուի հայտարարությունը պետք է պայմանավորել նոր աշխարհակարգի ձևավորման հարցի վերափոխումների ակտիվացման հետ․ «Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։ Նկատի ունենանք, որ այդ հայտարարությամբ Չավուշօղլուն փորձ է արել Ալիևի դիրքերը բարձրացնել Փաշինյանի դեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը չի կարգավորվել, որոշված չէ Արցախի կարգավիճակը․ «Այդ նույն սկզբունքով է շարժվում այսօր Վաշինգտոնը։ Այնպես չէ, որ դեսպանն իր անձնական կարծիքն է արտահայտում։ Հետևաբար Չավուշօղլուն այսօր ինչ էլ հայտարարի՝ նա նույնիսկ դերակատար էլ չէ։ Մինսկի խումբն  աստիճանաբար նախաձեռնությունը Ռուսաստանից վերցրել է ու ինքն է փորձում ղարաբաղյան հիմնահարցը կարգավորել՝ այնպես, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ որոշել։ Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմի ընթացքում փորձ արեց դուրս մղել Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին։ Դա մասամբ հաջողվեց։ Բայց եթե ամբողջությամբ դուրս մղվեն, ապա վերջ կդրվի նրանց քաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում, ինչն էլ համարվում է ռուսական ազդեցության գոտի։ Թուրքիան այժմ չի կարող հենվել Ռուսաստանի վրա, ուկրաինական պատերազմի արդյունքում հարաբերությունները լարվել են։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Զգալով, որ նախաձեռնությունն այսօր անցնում է արևմուտքին, ավելի բարեհաճ դիրքորոշում են որդեգրում Միացյալ Նահանգների հանդեպ»։

Ըստ Չաքրյանի՝ հավանաբար Թուրքիայում էլ նոր աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ տեղեկություններ ունեն․ «Ուկրաինական պատերազմն ակտիվացրել է այդ նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսները։ Դա իրենց անհանգստացնում է։ Երբ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ էր, Էրդողանը Միացյալ Նահանգների ճնշումներին փորձում էր հակակշռել Մոսկվային մերձենալու միջոցներով։ Բայդենից հետո նա վերանայեց իր դիրքերը՝ կամ այս կողմ կամ այն կողմ։ Բավականին հաճախ սկսել էին ասել, որ Թուրքիային պետք է ՆԱՏՕ-ից վտարել։ Օրինակ՝ գերմանական թերթերում նման հոդվածներ էին լույս տեսնում։ Մինչև հիմա Էրդողանը չի կարողանում հանդուրժել, որ Հունաստանի արտգործնախարարը պաշտոնական այց է կատարում Վաշինգտոն, իսկ ինքը՝ ոչ։ Բայդենը բոլորին շնորհակալություն հայտնեց իրեն շնորհավորելու համար, մնում էր աֆրիկյան մի պետություն ու Թուրքիան։ Դա տեղի ունեցավ միայն ամիսներ անց։ Թուրքիային դադարել են համարել ռազմավարական դաշնակից, հետո նաև դաշնակից։ Ասում էին՝ անվստահելի գործընկեր է ՝ կապված Ս400-երի հետ։ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր ռուսական ՀՕՊ չի օգտագործում։ Այնպես է, որ երբ պետությունները զենք են վաճառում որոշ կոդեր չեն տրամադրում։  Նույնն էլ Ս400-երի հետ կապված է տեղի ունենում։Այն անձինք, որոնք մասնակցել են Ս400-երի գնման գործարքին՝ եթե մուտք գործեն ԱՄՆ իսկույն ձերբակալվելու են։ Թուրքիայում շատ լավ են հասկանում առկա խնդիրները և բոլոր հայտարարություններն այդ տրամաբանության մեջ են»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում