Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Միշելն իր վրա է «վերցնում» Արցախի համար պատասխանատվությունը

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև՝ արդեն երրորդ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շարլ Միշելը ներկայացրել է մանրամասներ, թե ինչ են քննարկել ու ինչ արդյունքի են եկել կողմերը: Միշելի մատուցած տեղեկությունը այն մասին է, որ արձանագրվել են կարևոր համաձայնություններ: Մասնավորապես, ըստ ԵԽ նախագահի, որի միջնորդությամբ արդեն մի քանի ամիս ծավալվում է հայ-ադրբեջանական քննարկումների՝ռուսական եռակողմ ֆորմատին զուգահեռ մեկ այլ փաստացի ձևաչափ, Բրյուսելի հանդիպմանը կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին անցկացնել սահմանազատման և սահմանագծման հարցերի աշխատանքային խմբի առաջին նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին: Ուշադրության է արժանի, որ նիստը լինելու է ոչ թե Մոսկվայում՝ ինչպես ազդարարվել էր ավելի վաղ, այլ սահմանին: Սակայն, տվյալ պարագայում թերևս հստակեցման կարիք կա այն առումով, որ Մոսկվայում հանդիպման պայմանավորվածությունն ուներ մի պարզ պատճառ՝ այնտեղ տեղի էր ունենալու հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստ, և՝ քանի որ սահմանային հարցերի աշխատանքային խումբը գլխավորելու են և համակարգելու են նույն փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Մուստաֆաևը, ապա դիտարկվել էր Մոսկվայում տեղի ունենալիքի եռակողմ նիստի առիթով նաև Գրիգորյան-Մուստաֆաև երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Բայց, հաղորդուղիների բացման աշխատանքային խմբի հանդիպումը հետաձգվեց, հետաձգելով նաև փաստորեն սահմանային հարցերի թեմայով երկկողմ մոսկովյան հանդիպումը: Այդուհանդերձ, չնայած այս հանգամանքը թվում է «տեխնիկական», հարցն առկա է, թե սահմանազատման և սահմանագծման թեմայով առաջին հանդիպման վերաբերյալ բրյուսելյան պայմանավորվածությանը ինչպես է վերաբերելու Մոսկվան, մասնավորապես այն հանգամանքին, որ՝ ա) համաձայնությունը եղել է դարձյալ Բրյուսելում, բ) հանդիպումը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Մոսկվայում: Սկզբունքորեն սակայն, գործընթացի հանդեպ այսպես ասած քաղաքական դիրքավորման և այն կառավարելիության շրջանակում պահելու համար Ռուսաստանին իհարկե ամենևին պարտադիր չէ հանդիպումների վայրը Մոսկվան դիտարկելը, կան այլ լծակներ, մասնավորապես հայտնի քարտեզները, որոնք գործնականում լինելու են աշխատանքի իրավական հիմքը:

Այդուհանդերձ, Բրյուսելում առաջին անգամ չէ, որ հայտարարվում է համաձայնությունների մասին, հետևաբար դեռ պետք է տեսնել, թե այս անգամ դրանք որքանով կլինեն ժամանակացույցի և պայմանավորվածության շրջանակում, քանի որ խնդրո անգամ՝ ապրիլի 6-ին, ազդարարվել էր մինչև ապրիլի վերջ հանձնաժողովի և քննարկման պայմանավորվածության մասին, սակայն մայիսի 22-ին հնչում է պայմանավորվելու մասին նոր հայտարարություն: Այդ իմաստով հարց է, թե ինչ կարող է հնչել օգոստոսին, եռակողմ նոր հանդիպումից հետո, որի մասին արդեն իսկ ազդարարել է Շարլ Միշելը: Նա նշել է նաև, որ մայիսի 22-ի հանդիպմանը «ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։ Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքերի մասին։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը»: Դարձյալ առաջին հարցը, որ առաջանում է՝ Մոսկվայի վերաբերմունքի և դերակատարման մասին է: Կշարունակեն աշխատանքը հենց ՌԴ փոխվարչապետի հետ համատեղ ձևաչափո՞վ, թե՞ կան այլ հանգամանքներ և նրբերանգներ:

Մյուս կողմից, այդ իմաստով, ինչպես նշել եմ բազմիցս, թերևս պատրանք է մտածել, որ այդ հարցերում հնարավոր է շատ, թե քիչ արդյունավետ առաջընթաց, եթե հակադրվեն բրյուսելյան և մոսկովյան ձևաչափերը: Ըստ այդմ, առաջիկա օրերն ու շաբաթներն են տալու այդ հարցում էական պատասխանները, և գործնականում թերևս նաև մի շարք այլ հարցերում, որ ազդարարել է Շարլ Միշելը: Ընդ որում, նրա հայտարարության մեջ առանցքային է թերևս այն, որ նա խոսում է Արցախի հանրության իրավունքների և անվտանգության թեմայի մասին, ասելով՝ «Ի հավելումն դրա` ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը»: Այստեղ թերևս ուշադրության է արժանի, որ Միշելը «իր վրա է վերցնում» Արցախի իրավունքների և անվտանգության թեմայի «օրակարգայնացման» պատասխանատվությունը, այդ կերպ թերևս նաև երկու ղեկավարներին, և առավելապես թերևս Ալիևին «ազատելով» այդ օրակարգը «ճանաչած»  և ընդունած լինելու «պատասխանատվությունից» կամ «հրապարակային բեռից», այդ կերպ ձգտելով ապահովել հարցի գործնական և իրական ներգրավումը քաղաքական քննարկումների գործընթաց: Մի բան, սակայն, որը կարևոր է, բայց դարձյալ՝ դեռևս ժամանակի քննության ենթակա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում