Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

300 անձի նկատմամբ ապօրինի գույքի կալանքի հարց կա․ ինչու է այս գործընթացը դանդաղում

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ որոշ գործերի ուսումնասիրությունը, ելնելով դրանց բարդությունից և օբյեկտիվ խնդիրներից, ողջամիտ չէ ավարտել երկու տարում: Առկա խնդիրների հաղթահարման համար առաջարկվել է ուսումնասիրությունը երկու տարվա փոխարեն դարձնել երեք տարի, և որ փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա:

Այս պահին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 և ավարտված 20 ուսումնասիրություններ կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Գործերի մանրամասները հասանելի են հանրությանը, նիստերը լինելու են հրապարակային: 20 ավարտված ուսումնասիրությունների դեպքերում դատարանի կողմից կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ:

Գյումրիի ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով այս փոփոխություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժգոհ է ապօրինի ծագում ունեցող գույքի քննության և վերադարձման գործընթացներից. «Ես պարբերաբար դրա մասին խոսել եմ: Ես նկատի ունեմ, որ դա տեղի է ունենում չափազանց դանդաղ, քան Հայաստանի մարտահրավերներն են, քան կարիքն է: Դա շատ արագ պետք է տեղի ունենար, հիմա էլ պետք է արագացվի: Երկրորդը, շատ կարևոր պայման էր, որ ապօրինի գույքի հարցերով զբաղվող բոլոր պաշտոնյաները վեթինգ անցնեին՝ գույքային, վարքի, գիտելիքների և այլն: Դատախազության այդ աշխատակազմը, որ մոտ 40-50 հոգի են, Գալյանից սկսած, վերջացրած մյուսներով, բոլորը պետք է պատշաճ և հուսալի հանձնաժողովով քննվեին: Ես որևէ կանխավարկած չունեմ, ուղղակի բժիշկը պետք է ստուգված լինի: Հաջորդը՝ շատ կարևոր էր, որ ապօրինի գույքը բռնագանձումը վերաբերեր ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև իրավաբանական անձանց: Ես շատ շահագրգիռ եմ, որ բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ կուսակցություններ, նույնպես քննվեին ապօրինի գույքի առարկայի մասով: Որովհետև ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են, օրինակ, 1-2 կուսակցություն, Սովետի ժամանակից դեռ թողնված լավագույն շենքերի տեր դարձել: Ինչպե/ս են այդ շենքերը դարձել այդ կուսակցությունների սեփականություն, և իրենք ստացել են մրցակցային լուրջ առավելություն մնացած բոլոր նորաստեղծ կուսակցությունների նկատմամբ: Կուսակցություններ կան, որոնք չունեն ռեսուրսներ ազատ, իրավահավասար, քաղաքական պայքարի մասնակցելու համար: Կան կուսակցություններ, որոնք ահռելի կապիտալի են տիրապետում: ՀՀԿ-ն տիրապետում է երևի Հայաստանի մնացած բոլոր կուսակցությունների ունեցվածքի չափ գույքի: Շատ ճիշտ կլիներ, որ ապօրինի գույքի քննության առարկա դառնային նաև կուսակցությունները: Սրանք հետ են գցում հանրային ակնկալիքները ապօրինի գույքի մասով արդարություն սահմանելու հարցում»,-ասաց նա:

Լևոն Բարսեղյանը նաև հարցադրում արեց, թե գույքի ապօրինի լինելու փաստը հաստատելուց հետո ինչ հնարավոր լավագույն սցենարներ կարող են լինել: Մասնավորապես, շատ հաճախ գույգը ռեստորան է, հյուրանոց է և այլն, և կան աշխատողների՝ աշխատանքից զրկվելու ռիսկեր. «Որպեսզի այդ ռիսկերը ցնցումների չբերեն, պետք է հավատարմագրային կառավարման համակարգի ներդրում: Օրինակ՝ պարզվում է, որ ինչ-որ մեկի ձեռնարկությունում աշխատում է 20 մարդ և այդտեղ ապօրինի գույք է բացահայտվել: Հիմա պետք է կասեցնել, խափանել, առգրավել և զրկել այդ աշխատողներին աշխատանքի՞ց, թե՞ ավելի անցում կատարել ավելի արդյունավետ կառավարման: Սրանք նրբություններ են, որոնք անցումային արդարադատության մաս պետք է լինեին: Անցումային արդարադատության համակարգ Հայաստանում, դժբախտաբար, չներդրվեց, դա պետք է արվեր  պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու հիմքի վրա: Դա չարվեց որի բաղադրիչներից են դատավորների, դատախազների, քննչականի, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների քննազննումը, նաև Հայաստանից 2004-2013 թվականների ապօրինի կերպով դուրս տարված 9,8 միլիարդ դոլարի վերադարձը: Այդ ծառի պտուղներից մեկը պետք է լիներ ապօրինի գույքի վերադարձի գործառույթը: Բայց չեղավ, պետությունը որոշեց էկլեկտիկայով զբաղվել։ Համակարգային մոտեցում չկա»։ Բարսեղյանի խոսքով՝ սա շատ նման է նրան, որ շատ հին և փչացած ատոմեքենայի վրա փորձում են լուսարձակը սարքել, հետո դռան վրայի խազը վերացնել, մինչդեռ ամբողջությամբ պետք էր համակարգային փոփոխություն անել, ինչը պետությունը քաղաքական կամք չցուցաբերեց անելու։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչու է այս գործընթացը դանդաղ տեղի ունենում, 300 անձի նկատմամբ ապօրինի գույքի կալանքի հարց կա։

«Ես հարցում էի ուղարկել, որ տան ցանկը, հանրություն տեսնի՝ ովքեր են ցանկում, ինչ է։ Բայց պատասխանեցին, որ դա գաղտնիք է և տրամադրել չեն կարող։ Այսպիսի բաները չեն նպաստում ապօրինի գույքի վերադարձի նկատմամբ հանրային վստահությանը։ Դանդաղությունն է, այդ գործով զբաղվողների պրոֆեսիոնալ մարքությունն է շատ կարևոր։ Ե ս, օրինակ, տեղյակ չեմ, 40-50 անձնակազմը ստուգվա՞ծ է ապօրինի գույքի, բարեվարքության տեսանկյունից»,-հավելեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում