
Միացյալ Նահանգների կառավարական պատվիրակությունը՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի գլխավորությամբ մայիսի 23-ից մինչեւ 27-ը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան: Մայիսի 22-ին այդ մասին հայտնել Է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Դոնալդ Լուն կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը մայիսի 23-ից մինչեւ 27-ը Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան կատարելիք ուղեւորությունում, որը նպատակաուղղված Է տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմանը եւ ավելի (…) բարգավաճող եւ անվտանգ Միջին Ասիայի ստեղծմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պատվիրակության կազմի մեջ կմտնեն նաեւ Պենտագոնի, Սպիտակ տան Ազգային ավտանգության խորհրդի (ԱԱԽ), Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի(U.S. International Development Finance Corporation, DFC) եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչները:
Ուղեւորության շրջանակներում Միացյալ Նահանգների պատվիրակության անդամները մտադիր են հանդիպել հիշյալ երկրների պաշտոնատար անձանց, գործարարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Տաջիկստանում նաեւ պլանավորվում են ամենամյա երկկողմ կոնսուլտացիաներ «տնտեսական կապերի զարգացման եւ անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: