Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիդերլանդների վարչապետի խոստումը հակասում է Հայաստանին արտաքին աջակցությունից զուրկ և միջազգայնորեն մեկուսացված տեսնելու Կրեմլի տրամաբանությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-12-ը պաշտոնական այցով եղավ Նիդերլանդներում: Նա Նիդերլանդների վարչապետի նստավայր Բինենհոֆում հանդիպեց իր գործընկեր Մարկ Ռուտեի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային միջազգային զարգացումներին, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր: Ըստ պաշտոնական  տվյալների  վարչապետ Ռուտեն, բարձր գնահատելով Փաշինյանի և հայկական կառավարության գործունեությունը, մատնշել է. «իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ»:

ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ, առավել ևս նրան ամեն կերպ օժանդակելու Մարկ Ռոդենի խոստումը միանգամայն հակասում է Հայաստանին արտաքին աջակցությունից զուրկ, միջազգայնորեն մեկուսացված և տնտեսապես քայքայված տեսնելու Կրեմլի տրամաբանությանը, ըստ երևույթին նաև անհանգստացնում, որ մայիսի 12-ին Երևան են շտապել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հանդիպելու Նիդերլանդներից հազիվ վերադարձած ՀՀ վարչապետին: Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Դուշանբեում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատմիրզոյանւին Թվում է, թե Կրեմլի համար ավելի քան մտահոգիչ պետք է լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումն ու ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու   Եվրոպական միության հանձնառությունը: ԵԽ նախագահ Միշելի նախաձեռնության առթիվ Կրեմլի մտահոգությունը, թերևա, ապրիլի 8ին Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում արտահայտել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Միշելի միջնորդության առթիվ դժգոհել է “Բրյուսելի իրենց գործընկերներից” և մատնանշել՝ “Իմ ուշադրությունը գրավեց այն, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ Ռուսաստանն որեւէ տեղ հիշատակված չէ, ինչպես երևում է ԵՄ-ի ղեկավարությունը ռուսաֆոբությամբ առանձնանալու համար կարևորում է ձեռք բերվածը կամ օգտագործում ղարաբաղյան թեման։ Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր դաշնակիցների շահերը ինչ-որ աշխարհաքաղաքական, առավել եւս՝ քարոզչական խաղերին”:

Լավրովն ասուլիսում անդրադարձել է նաև մարտի 24-ին ադրբեջանցի հրոսակի ռուս խաղաղապահների աչքի առջև Արցախի Փառոխ, ապա և Քարագլուխ գյուղեր ներխուժելու հանգամանքին, հայտարարելով՝ “Մեզ համար տեղի ունեցածի հանգամանքները լիովին պարզ չեն, ես չէի ցանկանա հիմա առաջ անցնել եւ վերջնական դատողություններ անել”: Ապա նա փոխանակ ներխուժող կողմին դատապարտի, Կրեմլում ավանդույթի համաձայ, դատապարտել է հայկական կողմին, թե Հայաստանում հնչում են “ռուսական զորախմբին պատասխանատվության կանչելու, դրա դեմ ծառայողական հետաքննություն սկսելու” կոչեր:

ՌԴ արտգործնախարարը չի մոռացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, ասելով՝ “Ես չգիտեմ ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը, քանի որ, այդ խմբում ամերիկացի եւ ֆրանսիացի մեր, այսպես կոչված,  գործընկերները՝ ռուսաֆոբիայով տառապող, ձգտում են մերժել այն ամենը, ինչը վերաբերում է Ռուսաստանին: Նրանք չեղարկել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվելու այս ձևաչափով: Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասում,  սա իրենց ընտրությունն է, որոնք բոլոր հիմնախնդիրները իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդն են դարձնում”:

Հատկանշական է, որ ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չեղարկելու մեջ ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերներին մեղադրող Լավրովը, 2021 թ. դեկտեմբերի 13-ին ՌԴ պաշտոնական դիրքերից, ինչպես և Պուտինը չարաբաստիկ եռակողմ հայտարության ստորագրումից հետո, ընդգծել էր, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը պետք է զբաղվի միայն հումանիտար առօրյա հարցերով: Հարցի էությունը, սակայն, սոսկ հայտարարությամբ չէր սահմանափակվում: Սանձազերծելով 44-օրյա պատերազմն ընդդեմ Արցախի Հանրապետության, Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ, որ վերջինս իր հերթին դրանում ներգրավի վարձկան ահաբեկիչներին, փաստի առջև էր կանգնեցրել Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին, որ դուրս մղի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից, որքան էլ կարգավորումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումով  հանձնարարվեր եռանախագահներին:

Դրան էր հետևել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային Թուրքիայով և Իրանով փոխարինելու համար 3+3 ձևաչափի առաջ քաշումը, որ արդեն գոյությու չունեցող Արցախի Հանրապետության հայկական հատվածի պես, ռուսական զորանոցի վերածվի նաև Սյունիքը: Այդ նպատակն էին հետապնդում իրանական սահմանի երկայնքով և Մեղրիի հյուսով նախատեսվող 5 կմ. լայնությամբ երկու միջանցքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումն ապահովելու էր միջանցքների անխափան գործունեությունը, իսկ Ռուսաստանը՝ ամրապնդելու ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասի սահմանը Իրանի հատվածում, կանխելու համար ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը Արցախ, հետևաբար և տարածաշրջան, վերականգնելու այնտեղ իրենց քաղաքական ներկայությունը:

Արցախին պարտադրված 44-օրյա պատերազմի իրական թիրախը Հայաստանն էր, այդ իսկ պատճառով մեր Հանրապետությանը պարտադրվեց նաև պարտությունը, որպեսզի Պուտինի խորհրդական Դուգինից հետո, ինչպես մայիսի 12-ին վկայել է Լրագիրը, փորձագետ Տարասովը նմանապես  հայտարարի, թե 44-օրյա պատերազմում այսպես կոչված «Ադրբեջանի» հաղթանակը կերտել է Ռուսաստանը: Այս պատերազմով Պուտինը կաթվածահար է արել  հայաստանյան իշխանություններին, իսկ ռազմագերիներով ահաբեկված վիճակում է պահում հայ ժողովրդին: Ահա թե ինչու 2021թ.ապրիլի 19-ին, երբ քվեարկության էր դրվել “հայ ռազմագերիների” հարցը Եվրոպայի Խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում ընդգրկելու հարցը, թուրքերի և աղրբեջանցիների թվում դեմ էին քվեարկել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատվիրակության 5 անդամներ, մնացածները՝ ձեռնպահ: Նպաստել հայ ռազմագերինի ազատ արձակմանը, Ռուսաստանի տեսանկյունից կնշանակեր ինքնակամ վայր դնել Հայաստանին ահաբեկված վիճակում պահելու և դրա հարատևությունն ապահովելու ազդեցիկ լծակը:

Ընդգծված թշնամական այս քայլերը, սակայն, չխանգարեցին Լավրովին, որ նա ապրիլի 8-ին հայտարարի. «Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել պաշտպանունակության ամրապնդման, սահմանի պահպանության ապահովման գործում»: Ինչո՞վ էր պայմանավորված նրա ավելի քան անսովոր այս հայտարարությունը: Մինչ հարցին պատասխանելը, նշենք որ մարտի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուին Երեվանում ընդունելիս, ատգործնախարար Միրզոյանն ասել էր. “Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում”: Ապրիլի 18-ին վարչապետ Փաշինյանը Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը կարեւորեց ԱՄՆ դերը որպես նախագահող երկիր: Այդ ընթացքում մայիսի 3-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ Ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ: Հանդիպմանը պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ադրբեջանի հետ երկխոսության գործընթացում ցուցոբերած «տեսլականի, քաջության եւ ճկունության» համար, ասելով. «Մենք շատ առումներով դժվար ժամանակներ ենք ապրում, որոնք լի են մարտահրավերներով նաեւ Հայաստանի համար, սակայն իմացեք, որ ի դեմս Միացյալ Նահանգների դուք ունեք ուժեղ ու հավատարիմ ընկեր եւ գործընկեր»:

Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և այդ մասին թվիթերի իր էջում գրել. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային», իսկ պետքարտուղարությունը դրա առնչությամբ տարածել է  հաղորդագրություն, որ կողմերը քննարկել են «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:

Ի դեպ՝ հայ ռազմագերների հարցին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ընդգծելով. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»: Նա միաժամանակ նշել է Մինսկի խմբի 3 համանախագահների վրա Ուկրաինայի պատերազմի ունեցած ազդեցության, ԵՄ-ի ակտիվության աճի, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առումով:

Հետաքրքրական է, որ վերոհիշյալ ամերիկացի կամ եվրոպացի գործիչներից, թերևս, ոչ մեկը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, ինչպես նաև տրանսպորտային  հաղորդակցման ուղիների բացման կամ  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին խոսելիս, չեն նշում Թուրքիայի անունը: Այսինքն նախագահ Էրդողանին դուրս են թողել վերոհիշյալ բոլոր գործընթացներից, անտեսելով վերջինի գործընթացներին ոչ միայն մասնակցելու, այլև դրանք կառավարելու անզուսպ հակումները: Թվում է, թե իրադարձությունների զարգացմանը զուգընթաց դուրս կմղվի նաևԷրդողանի լավագույն ընկերը՝ Պուտինին: Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը, առավել ևս ուկրաինական քաղաքների հիմնահատակ ավերումը, խաղաղ բնակչության անխնա սպանությունները, կողոպուտն ու 10-յակ հազարավոր երեխանեի առևանգումը երկրից, անկյուն է խցկել Պուտինին:

Չի բացառվում, որ նոր աշխարհակարգի ձևավորման դեպքում, (ինչի մասին բացի նախագահ Ջոզեֆ Բայդենից, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, ԵՄ-ի երկրների պետության և կառավարության այլ ղեկավարներից, խոսում են նաև Պուտինը, Լավրովը, Էրդողանը), այդ նույն վիճակում հայտնվելու է Ռուսաստանը: Դրանով արդեն սպառնալիքի տակ է դրվելու Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությությունը Հարավային Կովկասում: Ըստ երևույթին այդ սպառնալիքը գիտակցումով է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան հավասարապես փորձում ղարաբաղյան կարգավորման գործընթացից օտարել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային և հաշտության պայմանագիր պարտադրել Հայաստանին, քանի դեռ ձևավորման փուլում է գտնվում նոր աշխարհակարգը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում